Ծնկների վրա քայլելու օգուտները

image

Դաոսական պրակտիկա, որի օգնությամբ կարելի է բուժել երիկամները եւ նիհարել: Բոլորը գիտեն, թե սովորական քայլելը որքան օգտակար է, բայց ծնկների վրա քայլելու օգտակարությունը քչերին է հայտնի: Դժբախտաբար դաոսական պրակտիկան այդքան էլ լայն տարածում չունի:

Ծնկների վրա քայլելը խորհուրդ է տրվում բոլորին, այս վարժությունը չունի հակացուցումներ: Նույնիսկ նրանք, ովքեր ունեն ծնկների հոդացավ, կարող են փորձել եւ զգալ չինական տեխնիկայի արդյունավետությունը: Պարզվում է՝ ծնկները հաճախ ցավում են մեջքի, ոտքերի, ողնաշարի մկանների ապաճման (արտրոֆիայի) հետեւանքով, մի խոսքով՝ ցավն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր վարում են նստակյաց ապրելակերպ: Ծնկների վրա քայլելու դաոսական պրակտիկան օգնում է ազատվել երիկամների եւ լյարդի հիվանդություններից: Դա կապված է նրա հետ, որ ծնկների բարձիկների վրա կան կետեր, որոնք օգտակար է խթանել ներքին օրգանների աշխատանքի խափանման դեպքում: Չինական բժշկությունն այս վարժությունը համարում է բոլոր հիվանդությունների դեղատոմս:

Իրապես, քայլելու այս տեսակն, ի տարբերություն մյուս ֆիզիկական վարժությունների, ունի մի շարք առավելություններ: Այս վարժությանը կարելի է տրամադրել օրական 15-20 րոպե, միայն այդ դեպքում արդյունքը շոշափելի կլինի: Վարժությունը պետք է անել հատակին, ծնկների տակ փռելով փափուկ ծածկոց: Պետք է շարժվել դանդաղ՝ հենվելով միայն ծնկների վրա: Եթե ցավ կունենաք ծնկների հոդերի շրջանում, որը շատ հնարավոր է սկզբնական շրջանում, փորձեք քայլել մահճակալի վրա: Երբ ոտքերի մկանները բավականաչափ ամրանան, ցավը կանցնի:

Այս վարժությունն ամեն օր կատարելով՝ հնարավոր կլինի հասնել ոտքերի նիհարեցմանը: Զարմանալի է, սակայն նման պրակտիկան նպաստում է նաեւ տեսողության լավացմանը. ծնկների ջլերում կան կետեր, որոնք պատասխանատու են լյարդի, երիկամների եւ աչքերի ճիշտ աշխատանքի համար:

Խորհուրդ է տրվում ծնկների վրա քայլել փակ աչքերով՝ արդյունքն ավելի ազդեցիկ կլինի: Փորձեք հին չինական վարժությունը եւ շատ շուտ կզգաք դրական ազդեցությունը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝