Հավերժ երիտասարդության գաղտնիքը

molod

Դուք թարմ եւ երիտասարդ տեսք կունենաք այս բնական բուժամիջոցի օգտագործումից հետո: Բաղադրատոմսը փորձել են շատ կանայք: Բավական է խմել օրական մեկ գդալ այդ խառնուրդից եւ դուք օր-օրի կերիտասարդանաք: Արդյունքը հիանալի է: Եթե օգտագործեք պարբերաբար՝ տարեկան երկու անգամ, ապա 45 տարեկանում կունենանք 30 տարեկանի տեսք: Անհրաժեշտ է նաեւ ընդմիջումների ժամանակ խմել կոճապղպեղով թեյ:

Բաղադրատոմսը

Անհրաժեշտ է 100մլ կիտրոնի հյութ, 200գր մեղր, 50մլ ձիթապտղի յուղ: Խառնել բոլոր բաղադրիչները եւ խմել սոված վիճակում՝ մեկ թեյի գդալ օրական երեք անգամ ուտելուց 15-20 րոպե առաջ: Ամբողջ զանգվածն օգտագործելուց հետո վեց ամիս դադար տվեք:

Այդ ընթացքում անհրաժեշտ է խմել կոճապղպեղով թեյ հետեւյալ բաղադրատոմսով՝ 0,5 թեյի գդալ քերած կոճապղպեղին ավելացնել 200գր եռացրած ջուր եւ կիտրոն՝ ըստ ցանկության: Անհրաժեշտ է բացառել շաքարավազի օգտագործումը: Ովքեր չեն կարողանում խմել առանց քաղցրի, կարող են օգտագործել մրգաչիր, մարմելադ (դոնդող) կամ ռահաթ-լոխում:

Ժամանակի ընթացքում կոճապղպեղի չափաբաժինը կարելի է ավելացնել եւ հասցնել մինչեւ մեկ թեյի գդալի: Սովորաբար այն օգտագործում են մարտ եւ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այն օգնում է վերականգնել առողջությունը եւ երիտասարդությունը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝