Որովայնի ցավի տեսակներն ըստ «տեղակայման քարտեզի»

boli_vnizu_zhivota_1-500x334

Որովայնի ցավն արտահայտվում է տարբեր ձեւերով՝ երբեմն սուր, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն էլ ճմլվող, որովհետեւ մեր օրգանիզմում բազմաթիվ ֆունկցիաներ են տեղի ունենում այդ շրջանում, եւ կան շատ հնարավոր պատճառներ:

Ցավի տեղակայման շրջանն ակնարկում է, թե ինչ է տեղի ունենում:

1.Որովայնի միջին ձախակողմյան շրջանը

Եթե ցավը զգում եք ձախ կողմում՝ գոտկատեղից վերեւ, ապա դա կարող է լինել երիկամային ինֆեկցիայի կամ երիկամում առկա քարի պատճառով: Եթե ցավ կա նաեւ միզելու ընթացքում, եւ առկա է փորկապություն, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

2.Միջին կենտրոնական շրջան

Եթե բութ ցավ եք զգում որովայնի կենտրոնական մասում կամ պորտի շրջանում, ապա դա կարող է լինել կույր աղիքի բորբոքման նախանշան կամ պանկրեատիտի: Եթե ցավերն ուժեղանում են, ապա պետք է դիմել բժշկի:

3.Որովայնի միջին աջակողմյան շրջան

Եթե ցավը զգացվում է որովայնի աջ կողմում՝ գոտկատեղից վերեւ, ապա կարող է պատճառը լինել երիկամի հետ կապված խնդիրը, ինչպես նաեւ փորկապությունը: Մյուս պատճառը կարող է լինել դիվերտիկուլիտը, երբ հաստ աղիքի պատերին այտուցներ են առաջանում:

4.Ներքեւի ձախ կողմ

Աղիքային խնդիրների մեծամասնության դեպքում ցավն արտահայտվում է որովայնի ներքեւի շրջանում:

5.Որովայնի ներքեւի կենտրոնական շրջան

Պորտից ներքեւ առաջացած ցավը կարող է լինել միզուղիների ինֆեկցիայի կամ աղիների բորբոքման հետեւանքով: Կանայք կարող է ունենան նմանատիպ ցավեր՝ կապված վերարտադրողական օրգանների հետ:

6.Ներքեւի աջակողմյան շրջան

Որովայնի ներքեւի մի կողմում արտահայտված ցավը կարող է լինել մկանների լարվածության կամ հոգնածության հետեւանքով: Սակայն եթե ցավը հաճախ է լինում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Եթե զգում եք սուր, ճնշող ցավ ներքին աջ կողմում, անհրաժեշտ է ստուգել կույր աղիքը:

7.Որովայնի վերին ձախակողմյան շրջան

Եթե ցավը զգացվում է որովայնի վերին ձախակողմյան շրջանում, ապա ամենայն հավանականությամբ ցավի պատճառը ստամոքսն է: Հաջորդ հնարավոր պատճառը կարող է լինել խոցը կամ ենթաստամոքսային գեղձի խնդիրները: Եթե ցավը հաճախակի է, ապա հնարավոր է, որ քարեր են կուտակվել լեղապարկում: Դիմել բժշկի, եթե 1-2 օրից ցավը չի անցնում:

8.Վերին միջին շրջան

Որովայնի վերին շրջանի ցավը կարող է կապված լինել թթվայնության կամ ստամոքսի այլ խնդիրների հետ:

9.Վերին աջակողմյան շրջան

Որովայնի վերին աջակողմյան շրջանում ցավը կարող է լինել բարակ աղիում առկա խոցի հետեւանքով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝