Վարսակի հյութը մաքրում է արյունը

image

Վարսակի հյութն ամրապնդում եւ երիտասարդացնում է օրգանիզմը, կարգավորում է նյութափոխանակությունը:

Այն բավականին հեշտ է պատրաստել:

Անհրաժեշտ է մաքրած վարսակ եւ կեղեւով վարսակ: Այդ երկու տեսակի վարսակը հավասար քանակությամբ խառնել: Մաքրած վարսակը կարելի է նաեւ աղալ սրճաղացով, որպեսզի այն ավելի շատ օգտակար նյութեր տա:

Ստացված խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 0,5 լ ջրի մեջ: Հասցնել եռման աստիճանի, այնուհետեւ թուլացնել կրակը: Մարմանդ կրակի վրա եփել 15-20 րոպե: Այնուհետեւ թողնել մի քիչ սառչի, քամել, եւ վարսակի ջուրն արդեն պատրաստ է:

Վարսակի հյութը խմելուց հետո անմիջապես նկատվում են փոփոխությունները: Մարմնում թեթեւության զգացում է առաջանում, բոլոր օրգանները սկսում են գործել առանց խափանման:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝