Արքայանարնջի տերեւների օգտակար հատկությունները

diospyros-lotus1225

Ձեզ ենք ներկայացնում տարիքային բծերից ազատվելու հիանալի միջոց, որը բավականին արդյունավետ է: Այն բաղկացած է արքայանարնջի տերեւներից եւ վազելինից:

Անհրաժեշտ է՝

30 գր արքայանարնջի տերեւ

30 գր վազելին

Պատրաստման եղանակը

Արքայանարնջի կանաչ տերեւները լվանալ եւ չորացնել: Մանրացնել չորացած տերեւները, այնուհետեւ խառնել հավասար քանակությամբ վազելինի հետ: Ստացված խառնուրդն ամեն օր քսել դեմքին եւ թողնել 15 րոպե: Այնուհետեւ լվանալ ջրով:

Արդյունքը

Թեեւ մաշկի տարբեր տեսակներ ունեն ներծծման տարբեր հատկություն, սովորաբար 10-15 օրից նկատելի է լինում, որ բծերն անհետացել են: Համաձայն չինական բժշկության՝ արքայանարնջի տերեւները պարունակում են ամինաթթուներ, վիտամիններ եւ մի շարք այլ օգտակար նյութեր, որոնք, բացի արյան շրջանառությունը կարգավորելուց  եւ տարիքային բծերը վերացնելուց, պայքարում են բակտերիաների դեմ եւ համարվում են հակաբորբոքիչներ:

Վազելինն ունի խոնավությունը պահելու հատկություն:

Արքայանարնջի տերեւների օգտակար հատկությունները

1.Հովացնում է մաշկը եւ հագեցնում է ծարավը:

2.Ամրապնդում է իմունիտետը, կանխում քաղցկեղը եւ համաճարակային հիվանդությունները:

3.Նվազեցնում է արյան մեջ լիպիդների մակարդակը, կանխում է ուղեղի զարկերակների կարծրացումը եւ սրտի իշեմիկ հիվանդությունները:

4.Փափկացնում է արյունատար անոթները եւ բարձրացնում առաձգականությունը, կարգավորում է արյան ճնշումը:

5.Գործում է որպես միզամուղ եւ օգնում է նիհարել:

6.Հանգստացնում է նյարդերը, ազատում է տարիքային բծերից եւ գեղեցկացնում է դեմքը:

Աղբյուր ՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝