Բնական դեղամիջոց, որը կարող է պաշտպանել օրգանիզմը սննդային թունավորումից

kvas-iz-ovsa-s-izyumom

Առողջության վատթարացման եւ վաղաժամ ծերացման հիմնական պատճառներից մեկը համարվում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումը:

Մեր օգտագործած սննդի մեծ մասը «մեռած սնունդ» է: Նման կերակուրն օրգանիզմում չի յուրացվում, եւ սկսվում է փտելու գործընթացը: Օրգանիզմում առաջանում են թունավոր նյութեր, որոնք ազդում են յուրաքանչյուր բջջի վրա եւ որպես հետեւանք թունավորում են մեզ ներսից:

Ծովի բրինձ

Ծովի բրինձը համարվում է բնական դեղամիջոց, որը կարող է պաշտպանել օրգանիզմի բոլոր բջիջները սննդի թունավորումից: Այդ միկրոօրգանիզմը վերականգնում է բոլոր ներքին օրգանների աշխատանքը, կարգավորում նյութափոխանակությունը:

Հիմնական բարդությունը կապված է անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու հետ, սակայն հաշվի առնելով դրա օգտակարությունը՝ արժե ձեռնարկել այդ գործը:

Լվանալ ծովային բրինձը սենյակային ջերմաստիճանի ջրով

Մանրէազերծել երեք լիտրանոց տարան

4 ճաշի գդալ շաքարավազը լուծել 1լ ջրում եւ լցնել տարայի մեջ

Մաքուր բրինձը լցնել քաղցր ջրի մեջ

Ավելացնել մի քիչ մրգի չիր

Տարան ծածկել թանզիֆով եւ դնել արեւի ճառագայթներից հեռու

Մի քանի օրից կստացվի ըմպելիք, որը նման է կվասի: Լցնել մաքուր ամանի մեջ եւ ավելացնել շաքարավազի նոր լուծույթ:

Լուծույթն օգտագործել հետեւյալ կերպ. օրական 3-4 անգամ ուտելուց 15-20 րոպե առաջ խմել 50-100մլ: Ծովի բրինձն ունի մի շարք օգտակար հատկություններ՝ մաքրում է լորձաթաղանթը, քայքայում է հոդերում կուտակված աղը, երիկամների եւ միզապարկի քարերը: Օգնում է ռադիկուլիտի, արթրիտի եւ ռեւմատիզմի ժամանակ:

Այն օգնում է նաեւ ազատվել ավելորդ քաշից, արգելված է ինսուլինակախյալ շաքարային դիաբետով մարդկանց, ինչպես նաեւ 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցային հիվանդություն ունեցողներին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝