Ծովաբողկ՝ բնական միջոց անգինայի, գրիպի դեմ եւ ճնշումը կարգավորելու համար

hren1

Օրգանիզմում կուտակված աղերից ազատվելու համար օգտակար են ծովաբողկի տերեւները:

Անհրաժեշտ է ծովաբողկի երկու թարմ խոշոր տերեւ: Քնելուց առաջ այն երկու կողմով թողնել եռացրած ջրի մեջ եւ դնել թիկունքին: Հնարավոր է թեթեւ այրվածք լինի: Առավոտյան զգուշությամբ հանել տերեւները, եթե աղի քանակությունը շատ լինի, ապա այն կփշրվի: Ուշադրություն դարձրեք, թե որ կողմում է աղն ավելի շատ:

Ծովաբողկի լուծույթն օգտագործվում է անգինայի, գրիպի, ատամնացավի դեպքերում:

Անգինայի ժամանակ անհրաժեշտ է ողողել կոկորդը 1 ճաշի գդալ ծովաբողկի լուծույթով եւ կուլ տալ: Հաճախ մեկանգամյա օգտագործումը բավարար է լինում: Գրիպի ժամանակ անհրաժեշտ է ինհալյացիա անել:

Օգնում է կտրվածքների ժամանակ, ինչպես նաեւ ատամնացավի դեպքում: Մեկ ճաշի գդալ ծովաբողկի լուծույթը պահել ցավացող ատամի վրա այնքան ժամանակ, մինչեւ լուծույթի կոնցենտրացիան թքարտադրության հաշվին կնվազի: Կրկնել 10-15 անգամ: Ատամնացավն այլեւս երկար ժամանակ չի անհանգստացնի:

Ինչպե՞ս պատրաստել լուծույթը

Աշնանը փորել հանել ծովաբողկի հաստ արմատը, լվանալ սառը ջրով, մանրացնել քերիչով, հյութը եւ միջուկը լցնել շշի մեջ եւ ավելացնել օղի: 10 օր անց լուծույթն արդեն պատրաստ է:

Ծովաբողկն օգտակար է նաեւ ճնշումը կարգավորելու համար: Անհրաժեշտ է 200գր քերած ծովաբողկը 3 լ ջրում եռացնել 15 րոպե: Թողնել մնա մինչեւ առավոտ: Դնել սառնարան: Խմել օրական 100գր երեք անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

Ծովաբողկի արմատը պարունակում է մանանեխի յուղ եւ էնզիմ: Այդ արմատն աղալու դեպքում այդ երկու օգտակար նյութերը միասին առաջացնում են մանանեխի յուղ, որը համարվում է բնական հզոր հակաբիոտիկ: Այն պայքարում է բերանի խոռոչի, քթի, կոկորդի բակտերիաների դեմ:

Շնչափողաբորբի, բրոնխիտի, հազի ժամանակ անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ քերած ծովաբողկը խառնել 3 ճաշի գդալ մեղրով եւ թողնել թրմվի: Ամեն օր անհրաժեշտ է ուտել մեկ թեյի գդալ օրական 5 անգամ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝