Ճարպերը քայքայող հիանալի թեյի բաղադրատոմս

18361051_1157530424375563_444632569_n

Նրանք, ովքեր երկար ժամանակ վարում են առողջ ապրելակերպ, գիտեն, որ բարեկազմ մարմին ունենալու համար կարեւոր է ոչ միայն ֆիզիկական վարժությունը, այլ նաեւ հավասարակշռված սնունդը:

Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից:

Որպեսզի ունենաք հիանալի կազմվածք, դիետոլոգները խորհուրդ են տալիս  պահպանել սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի հարաբերակցությունը:

Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, անհրաժեշտ է յուրաքանչյուր անգամ ուտելուց հետո թեյ խմել: Ձեզ ենք ներկայացնում ճարպերը քայքայող հիանալի թեյի բաղադրատոմս:

Բաղադրիչներ

0,5 լիտր ջուր

1 թեյի գդալ սեւ չամանի սերմ

հիլի 4 հատիկ

մեխակի 3 բողբոջ

4 հատ հատիկավոր սեւ պղպեղ 

1սմ կոճապղպեղի արմատ

1/2 թեյի գդալ դարչին

1/2 թեյի գդալ սեւ թեյ

Պատրաստման եղանակը

Սրճաղացով աղալ հիլը, մեխակը եւ սեւ պղպեղը: Այնուհետեւ բոլորը համեմունքները լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրը, դնել մարմանդ կրակի վրա եւ եփել 20 րոպե:

Հետո հանել կաթսան կրակի վրայից, ավելացնել քերած կոճապղպեղը, դարչինը եւ թեյը: Թողնել թրմի 5 րոպե:

Անհրաժեշտ  է այդ թեյը խմել օրական 3 անգամ ուտելուց հետո: Այս ըմպելիքը կօգնի ազատվել ոչ միայն ավելորդ քաշից, այլ նաեւ հարբուխի նախանշաններից:

Հակացուցումներ.  Ըմպելիքը օգուտ չի տա այն մարդկանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ: Հակացուցված է նաեւ հղիներին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝