Խնձորի քացախի օգտակար հատկությունները

Untitled-1

Մաշկային խնդիրները՝ էկզեման, ակնեն եւ տարիքային բծերն անհանգստացնում են շատերին: Մաշկի տհաճ ցաները կարելի է հեռացնել տարբեր միջոցներով, սակայն ինչ-որ համընդհանուր միջոց գոյություն չունի:

Բացի դրանից, շատերի մոտ տարատեսակ քսուքներն ու կրեմները գրգռում են մաշկը: Կա՞ արդյոք որեւէ բնական միջոց մաշկային խնդիրներից ազատվելու համար:

Ի՞նչ է խնձորի քացախը

Ամենից առաջ խնձորի քացախն օգտագործում են խոհանոցում, սակայն այն հիանալի միջոց է մաշկային խնդիրների դեպքում:

Նրա pH հատկությունը, բնական ալֆա-թթուները եւ քացախաթթուներն այն դարձնում են կատարյալ հանգստացնող եւ վերականգնող միջոց մաշկի համար:

Ինչո՞ւ արժե օգտագործել խնձորի քացախը

Խնձորի քացախը հիանալի միջոց է մաշկային խնդիրներից ազատվելու համար՝ սկսած մաշկի չորությունից մինչեւ ավելի լուրջ խնդիրներ: Խնձորի քացախի pH-ի մակարդակը նույնքան է, որքան մարդու մաշկինը: Հենց դա է թույլ տալիս հանգստացնել չոր եւ գրգռված մաշկը:

Խնձորի քացախով պատրաստված 4 տնային միջոց

1.Տարիքային բծերի դեմ

Ալֆա-թթուները, որոնք պարունակում է խնձորի քացախը, օգնում են հեռացնել մեռած բջիջները: Պարբերաբար օգտագործման դեպքում կհեռացնի տարիքային բծերը:

Օգտագործման եղանակը

Անհրաժեշտ է խնձորի քացախը քսել տարիքային բծերի վրա: Թողնել 30 րոպե: Ավելի լավ արդյունք ունենալու համար կարելի է քսել օրական երկու անգամ 6 շաբաթվա ընթացքում:

2.Ակնեի դեմ

Խնձորի քացախի մեջ առկա քացախաթթուն այն դարձնում է հիանալի միջոց դեմքի մաքրման համար: Այն ոչ միայն հանգստացնում է դեմքը, այլեւ համարվում է հակասնկային եւ հակաբորբոքային միջոց:

Օգտագործման եղանակը

Շատ քիչ քանակության խնձորի քացախով սրբել մաշկը: Այնուհետեւ լվանալ դեմքը:

3.Մաշկի կազդուրիչ (տոնիկ)

Խնձորի քացախի տտիպ հատկությունը փոքրացնում է ծակոտիները եւ կարգավորում արյան հոսքը, այդ պատճառով այն օգտագործվում է որպես մաշկի տոնիկ:

Օգտագործման եղանակը

Խառնել ½ բաժակ ջուրն ու ½ բաժակ խնձորի քացախը նարդոսի յուղի մի քանի կաթիլի հետ, քսել դեմքին եւ թողնել 2 րոպե: Այնուհետեւ լվանալ մաքուր ջրով: Կրկնել օրական երկու անգամ:

4.Արեւայրուքների դեմ

Արեւայրուքներն հաճախ ցավ եւ քոր են առաջացնում, այդ պատճառով այն երկար ժամանակ չի լավանում: Խնձորի քացախը կարագացնի լավանալու պրոցեսը՝ նվազեցնելով ցավն ու քորը:

Օգտագործման եղանակը

Հավասար քանակության ջուրն ու քացախը խառնել իրար: Քսել միայն այրուքի վրա: Անհրաժեշտության դեպքում օրվա մեջ մի քանի անգամ կրկնել:

Լրացուցիչ խորհուրդներ

Թեեւ խնձորի քացախը շատ օգտակար է մաշկի համար, արդյունքն անմիջապես չի լինի: Անհրաժեշտ է հիշել հետեւյալի մասին.

1.Լուրջ մաշկային խնդիրները կարիք ունեն հիմնական բուժման: Օրինակ, էկզեման երբեմն կարող է հանգեցնել ինֆեկցիաների, որոնք բուժվում են միայն հակաբիոտիկներով:

2.Խնձորի քացախը կարող է գրգռել մաշկը, այդ պատճառով էլ այն չեն օգտագործում բաց վերքերի դեպքում: Թեեւ այն բնական միջոց է, հազվադեպ դեպքում այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:

3.Երբեմն մաշկային հիվանդությունները կարող են խորանալ: Առանձին դեպքերում խնձորի քացախը կարող է առաջացնել այրվածք եւ բորբոքում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝