Ինչպես բնական ճանապարհով մաքրել երիկամները

2526250561

Երիկամները համարվում են մեր օրգանիզմի ամենակարեւոր օրգաններից: Մարդը թեեւ կարող է ապրել մեկ երիկամով, սակայն դա բավականին բարդ եւ ցավոտ գործընթաց է:

Երիկամներն իրականացնում են շատ կարեւոր գործառույթ: Նրանք ֆիլտրում եւ մաքրում են արյունը: Սակայն մեր օգտագործած վնասակար սնունդը նվազեցնում է մեր երիկամների լիարժեք աշխատանքը:

Բոլոր անառողջ մթերքների հետ օրգանիզմում կուտակվում են թունավոր նյութեր, ինչը շատ հաճախ առաջացնում է քարեր երիկամներում կամ այլ երիկամային խնդիրներ: Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից եւ թեթեւացնել երիկամների աշխատանքը:

Կան շատ խոտաբույսեր, որոնք կարող են կանխել որոշ երիկամային հիվանդությունների առաջացումը: Օրինակ մաղադանոսը շատ օգտակար է, եւ նրա խառնուրդները բավականին արդյունավետ են: Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս, որի շնորհիվ կարելի է կարգավորել երիկամների աշխատանքը:

Անհրաժեշտ բաղադրիչները

6 բաժակ զտած ջուր

մաղադանոսի տերեւ

կիտրոնի հյութ

2 թեյի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է լվանալ մաղադանոսի տերեւները եւ կտրատել: Վերցնել փոքր կաթսա եւ ավելացնել ջուրը, եռացնել, ապա ավելացնել մաղադանոսը եւ հանել կրակի վրայից: 10 րոպե անց քամել եւ թողնել, որ սառչի: Հետո ավելացնել մեղրը, կիտրոնի հյութը:

Այս ըմպելիքն օգտակար է ցանկացած երիկամային հիվանդություն կանխելու համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝