Ինչ չի կարելի ուտել կամ խմել քաղցած ժամանակ

original

Նախաճաշից է կախված մարդու վիճակն ամբողջ օրվա ընթացքում: Սակայն ոչ բոլորն են նախաճաշում կամ նախաճաշին օգտագործում վարսակի շիլա:

Որոշ մթերքներ, որոնք ուտում ենք դատարկ ստամոքսին, բացասաբար են ազդում առողջության վրա: Ստորեւ ներկայացնում ենք այն մթերքները եւ ըմպելիքները, որոնք չի կարելի ուտել կամ խմել քաղցած ժամանակ:

Ի՞նչ չի կարելի ուտել կամ խմել դատարկ ստամոքսին

Ցիտրուս

Չի կարելի առավոտյան ուտել ցիտրուս կամ դրա հյութը, քանի որ այն կարող է հանգեցնել գաստրիտի կամ ալերգիայի առաջացման:

Բանան

Բանանն արդեն վաղուց դարձել է մեր սննդակարգի անբաժանելի մասը: Դժբախտաբար, այն միայն օգուտ չի բերում օրգանիզմին: Բանանը դանդաղ է մարսվում: Դատարկ ստամոքսին այն ուտելու դեպքում կարող է առաջացնել փքվածություն եւ ուղեկցվել տհաճ զգացողություններով: Այդ պատճառով բանան ուտելուց հետո պետք է խմել ջուր կամ հյութ: Բժիշկները խորհուրդ են տալիս այս միրգն ուտել սնվելուց մեկ ժամ հետո:

Հում բանջարեղեն

Թթուները, որոնք առկա են թարմ բանջարեղենի մեջ, կարող են առաջացնել լորձաթաղանթի գրգռվածություն: Այդ պատճառով չի կարելի ուտել քաղցած վիճակում, մասնավորապես, այն մարդիկ, ովքեր մարսողության հետ խնդիրներ ունեն:

Յոգուրտ

Օրգանիզմն առավոտյան լրացուցիչ բակտերիաների կարիք չունի: Յոգուրտն ավելի լավ է ուտել սնվելուց երկու ժամ հետո կամ քնելուց առաջ: Միայն այս դեպքում այն կնպաստի մարսողությանը:

Սառը ջուր

Ջուրը կյանքի աղբյուրն է, եւ լավ մարսողության համար անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել: Սակայն այս պնդումը վերաբերում է միայն սենյակային ջերմաստիճանի կամ մի քիչ տաք ջրին: Սառը ջուրն, ընդհակառակը, բացասաբար է ազդում մարսողության վրա: Առավոտյան սառը ջուր խմելն օգուտ չի բերում օրգանիզմին, այլ դանդաղեցնում է մարսողությունը:

Քաղցրավենիք

Ենթաստամոքսային գեղձն առավոտյան չի կարողանում բավարար քանակության ինսուլին արտադրել, այդ պատճառով պետք չէ  «ծանրաբեռնել» այն քաղցրավենիքով: Եթե հաճախակի դատարկ ստամոքսին քաղցր «մատակարարեք», ապա արյան մեջ շաքարի մակարդակը կբարձրանա, եւ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:

Սուրճ

Առավոտյան անուշաբույր սուրճը շատերի նախընտրած ըմպելիքն է: Սակայն այն չի կարելի խմել դատարկ ստամոքսին, քանի որ սուրճը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը եւ կարող է  հանգեցնել գաստրիտի առաջացման: Նախաճաշից առաջ սուրճ խմելն ազդում է նաեւ լյարդի վրա:

Առավոտյան ճիշտ սնվելն ապահովում է լավ զգացողության եւ ամուր առողջության 90 տոկոսը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝