Ամենահզոր միջոցն ինֆեկցիաների բուժման եւ մանրէներից ազատվելու համար

Снимок

Զարմանալի մաքրող տոնիկը հզոր մանրէասպան եւ հակասնկային միջոց է, որը լավացնում է արյան բաղադրությունը եւ ամբողջ օրգանիզմի ավշային հանգույցը: Այն համարվում է արդյունավետ միջոց շատ հիվանդությունների բուժման համար, այդ թվում նաեւ կարգավորում է արյան շրջանառությունը, մաքրում է արյունը եւ կարգավորում է ընդհանուր առողջական վիճակը: Այդ խառնուրդն օգնել է մարդկությանը հաղթահարել շատ հիվանդություններ, եւ դրա գաղտնիքը կայանում է նրանում, որ համակցված է բնական բաղադրիչներով:

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ.

¼ բաժակ մանր կտրատված սխտոր

¼ բաժակ մանր կտրատված սոխ

¼ բաժակ թարմ կոճապղպեղ (իմբիր)

2 թարմ պղպեղ

700 մլ խնձորի քացախ

2 ճաշի գդալ քերած ծովաբողկ

2 ճաշի գդալ  քրքումի փոշի

Պատրաստում.

Հարիչով խառնել բոլոր բաղադրիչներն առանց քացախի, այնուհետեւ լցնել ապակե բանկայի մեջ եւ ավելացնել քացախը: Փակել բանկան եւ լավ թափահարել, այնուհետեւ երկու շաբաթ թողնել չոր եւ պաղ տեղում՝ շաբաթվա մեջ մի քանի անգամ նորից թափահարելով: Երկու շաբաթ անց քամել խառնուրդը: Հեղուկային մասը կարելի է օգտագործել սնունդ պատրաստելիս կամ ավելացնել ձիթապտղի յուղ եւ օգտագործել աղցանների մեջ:

Օգտագործում.

Նախքան այն օգտագործելը զգույշ եղեք, քանի որ այն շատ կծու է եւ այրող: Խորհուրդ ենք տալիս օգտագործելուց հետո ուտել  մեկ կտոր նարինջ կամ կիտրոն: Ամեն օր օգտագործել մեկ ճաշի գդալ  իմունային համակարգն ամրապնդելու եւ մրսածության ու գրիպի դեմ պայքարելու համար: Եթե ունեք լուրջ հիվանդություններ կամ ինֆեկցիաներ, ապա օգտագործեք այս խառնուրդից մեկ ճաշի գդալ օրական 5-6 անգամ:

Տոնիկը համարվում է աշխարհում ամենաօգտակար հեղուկներից մեկը: Այն օգտագործվել է հազարամյակներ, նույնիսկ Հիպոկրատն է բարձր գնահատել դրա առավելություններն առողջության համար: Այն կարգավորում է նաեւ օրգանիզմի կողմից կալցիումի յուրացումը, ինչը շատ կարեւոր է ոսկրերի ամրապնդման համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝