Հնդկաստանում այս բաղադրատոմսը համարվում է անմահության էլիքսիր

23aacfe3c57824f61c6e3dc056a3c2fb

Դեռեւս հին ժամանակներում ավանդական բժշկության կողմնակիցները, բժիշկները եւ ալքիմիկոսները փորձում էին գտնել անմահության էլիքսիրը: Ինչեր ասես, որ նրանք չեն ավելացրել, ինչպիսի դեղաբույսեր եւ բաղադրատոոմսեր չեն փորձել խառնել ցանկալի դեղամիջոցն ստանալու համար: Սակայն այդպես էլ դա նրանց չի հաջողվել:

Սակայն որոշակի հաջողություններ նրանք կարողացել են ունենալ. մինչեւ մեր օրեր են հասել բաղադրատոմսեր, որոնք բուժում եւ ամրապնդում են օրգանիզմը: Թեեւ մենք չենք կարողանում ապրել 200 տարի, սակայն ծերությունը կարող ենք դիմավորել առողջ վիճակում:

Ուսումնասիրելով հին բաղադրատոմսերը՝ պատմաբանները հայտնաբերել են, որ ամենից հաճախ հանդիպող մթերքներից համարվում է կաթի եւ սխտորի խառնուրդը: Դա զարմանալի չէ, քանի որ դեռ Ավիցեննան սխտորը համարում էր շատ հիվանդությունների դեղամիջոց, իսկ ժամանակակից գիտությունը դա ապացուցեց:

Սխտորը կաթի հետ՝ երիտասարդության էլիքսիրի բաղադրատոմս

Միջին չափի կաթսայի մեջ լցնել մեկ բաժակ կաթ եւ դնել կրակին: Մինչ կաթը եփի, վերցնել երկու կտոր սխտոր եւ մանր-մանր կտրատել: Երբ կաթը եռա, ավելացնել սխտորը, հանել կրակի վրայից եւ փակել կափարիչը: 10 րոպե անց էլիքսիրն արդեն պատրաստ է:

Սխտորով եւ կաթով էլիքսիրը խորհուրդ է տրվում օգտագործել մեկ բաժակ շաբաթական մեկ անգամ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝