Հրաշագործ կոկոսի յուղի ազդեցությունը

zhiryi-kokosa-ne-vo-vred--460x315

Վերջին տարիներին կոկոսի ընկույզը բավականին տարածված է դարձել: Կոկոսի ջուրը հասանելի է գրեթե բոլոր խանութներում, դրա ալյուրը փոխարինում է ավանդական ալյուրին հացաբուլկեղենի պատրաստման ժամանակ, իսկ կոկոսի կաթն օգտագործում են ժամանակակից ուտեստները պատրաստելիս: Այսպիսով, այս միրգը ոչ միայն համեղ է, այլեւ շատ օգտակար, հատկապես կոկոսի յուղը:

Կոկոսի յուղը հարուստ է օգտակար ճարպաթթուներով, որոնք առկա են նաեւ այնպիսի կաթնամթերքում, ինչպիսին են կաթն ու յոգուրտը: Ի տարբերություն մյուս ճարպերի՝ նրանք արագ քայքայվում են եւ օգտագործվում են էներգիայի ստացման համար: Կոկոսի յուղը պարունակում է նաեւ այնպիսի թթուներ, որոնք օգտակար են նաեւ վիրուսների եւ բակտերիաների բուժման համար: Կոկոսի ընկույզը համարվում է նաեւ Е եւ К վիտամինների եւ երկաթի աղբյուր:

Այսպիսով, կոկոսի յուղը շատ օգտակար է առողջության համար:

1.Պահպանում է վահանաձեւ գեղձի գործառույթը: Վահանաձեւ գեղձի հիվանդության առաջացման պատճառը համարվում են բորբոքումները եւ իմունային համակարգի խնդիրները: Երբ այն չի վերահսկվում, մարդը կարող է տառապել վահանաձեւ գեղձի հիվանդությամբ: Կոկոսի յուղը կարող է արդյունավետ լինել ոչ միայն իմունային համակարգի կարգավորման համար, նաեւ նվազեցնում է բորբոքումները, ինչը կրկնապատկում է դրա արդյունավետությունը վահանաձեւ գեղձի գործառույթի կարգավորման հարցում:

2.Սննդակարգը մեծ նշանակություն ունի արեւայրուքներից խուսափելու համար: Օգտակար ճարպաթթուներով հարուստ դիետան կարող է բարձրացնել դիմադրողականությունն արեւի նկատմամբ: Խմելով կոկոսի յուղով եւ դեղաբույսերով պատրաստված թեյը՝ կարող եք ավելացնել միջին շղթայական ճարպաթթուների պահանջը, որոնք անհրաժեշտ են մաշկի երիտասարդացման եւ արեւայրուքներից պաշտպանվելու համար:

3.Բուժում է ինֆեկցիաները. կոկոսի ընկույզը հարուստ է մի շարք ճարպաթթուներով, որոնք կարող են պայքարել ինֆեկցիաների դեմ: Ինֆեկցիաներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է օրական 3,5 ճաշի գդալ բարձրորակ օրգանական կոկոսի յուղ ուտել:

4.Եթե ունեք նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, ապա անհրաժեշտ է սննդակարգի մեջ ավելացնել միջին շղթայական ճարպաթթուներ, այսինքն՝ կոկոսի յուղ:

5.Հանգստացրեք էկզեման եւ այլ մաշկային հիվանդությունները. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնական կոկոսի յուղը կարող է բուժել էկզեման եւ այլ մաշկային հիվանդություններ:

6.Կոկոսի յուղն առավել օգտակար է ալերգիա ունեցող մարդկանց: Այն համարվում է բնական հակաբիոտիկ, օգտակար է ոչ միայն կուլ տալով, այլեւ քիթը ողողելու միջոցով:

7.Բուժեք փորկապությունը. կոկոսի յուղը ոչ միայն կարգավորում է նյութափոխանակությունը, այլեւ հարուստ է բջջանյութով: Այդ պատճառով այն համարվում է հիանալի միջոց փորկապության դեմ: Խորհուրդ է տրվում ½ թեյի գդալ կոկոսի յուղն ավելացնել 100 տոկոսանոց բնական հյութի մեջ եւ խմել ուտելուց 30 րոպե առաջ:

8.Պայքարեք կորյակների դեմ. կոկոսի յուղը համարվում է բնական հակաբակտերիալ եւ հակաբորբոքիչ միջոց, ինչը այն դարձնում է շատ արդյունավետ կորյակների դեմ պայքարում:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝