Դիմակ կնճիռներից ազատվելու եւ երիտասարդ տեսք ունենալու համար

japanese-business-woman

Այս դիմակը համարվում է բազմաթիվ ճապոնացի կանանց հիմնական գաղտնի զենքը՝ երիտասարդ տեսք ունենալու համար:

Անհրաժեշտ է

3 ճաշի գդալ բրինձ

1 ճաշի գդալ մեղր

1 ճաշի գդալ կաթ

Պատրաստման եղանակը

Այն շատ հեշտ է պատրաստել: Անհրաժեշտ է բրինձը խաշել մի քանի րոպե, թողնել սառչի եւ քամել ջուրը:

Բրնձին ավելացնել կաթը եւ մեղրը, այնուհետեւ խառնել:

Մաքրել դեմքը եւ քսել այդ դիմակը: Երբ այն չորանա, լվանալ դեմքը բրնձի ջրով:

Բրնձի ջրի առավելությունն ու հատկությունը

Կարգավորում է արյան հոսքը եւ օժտված է հակաօքսիդանտային հատկությամբ: Բացի դրանից, այն մաշկը դարձնում է խոնավ եւ փափուկ, վերացնում է փոքր կնճիռները, օգնում է վերացնել բորբոքումները եւ խոնավեցնում վնասված մաշկը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝