Ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ հնարավոր է վերացնել դեմքի ծակոտիները

seo-parsed-performer-avatar-288730

Մարդիկ, ովքեր ունեն յուղոտ մաշկ, որպես կանոն, ունեն նաեւ ծակոտիներ: Նրանք տարբեր միջոցներով փորձում են ազատվել այդ տհաճ երեւույթից կամ այն դարձնել քիչ տեսանելի:

Կան շատ մթերքներ, որոնք ձգում են մաշկը եւ նվազեցնում են ծակոտիների առաջացումը:

Հնարավոր է նաեւ տնային  պայմաններում պատրաստել հիանալի միջոց եւ վերացնել այդ խնդիրը:

Անհրաժեշտ է կերակրի սոդա եւ ջուր.

Երկու ճաշի գդալ սոդան եւ երկու ճաշի գդալ ջուրը խառնել, ստացված մածուկը քսել դեմքին,  թողնել մնա 15 րոպե, այնուհետեւ լվանալ սառը ջրով:

Կան նաեւ այլ միջոցներ, որոնք նույնպես արդյունավետ են:

Բաղադրատոմս.

Անհրաժեշտ է վարունգ, կիտրոն եւ վարդի ջուր.

Մաքրել վարունգը եւ ճզմել: Այնուհետեւ ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, մեկ թեյի գդալ վարդի ջուր եւ խառնել: Այնուհետեւ վերցնել մաքուր կտորը, խառնուրդը քսել վրան եւ քսել դեմքին: Որոշ ժամանակ անց լվանալ դեմքը սառը ջրով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝