Սոդայով դիմակներ գեղեցիկ եւ հարթ մաշկ ունենալու համար

9dbf19c42cc4866b05cbc1e0c319d0391385722319

Դեմքի հարթությունն ու գեղեցկությունը պահպանելու համար անհրաժեշտ է մշտական խնամք: Իսկ կոսմետոլոգի մոտ հաճախակի այցելությունները թանկ արժեն, եւ ոչ բոլորը կարող են օգտվել դրանից:

Սակայն կան նաեւ տնային պայմաններում պատրաստվող հիանալի միջոցներ, որոնք ոչ միայն հասանելի են բոլորին, այլեւ շատ արդյունավետ են:

Սոդայով դիմակ դեմքի համար

Սոդան չափազանց արդյունավետ հակաբակտերիալ միջոց է: Սոդայի օգնությամբ կարելի է ազատվել դեմքի պզուկներից եւ բծերից, ինչպես նաեւ թարմացնել եւ մաքրել խնդիրներ ունեցող մաշկը:

Մաքրող դիմակ.  նման դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել սոդան եւ ջրածնի պերօքսիդը՝ 2:1 հարաբերությամբ: Ստացված խառնուրդը քսել դեմքին եւ թողնել 15 րոպե: Այնուհետեւ խոնավ մատներով շրջանաձեւ շարժումներով մաքրել դիմակը եւ քսել խոնավեցնող քսուք:

Խոնավեցնող դիմակ.  2 ճաշի գդալ սոդան եւ 1 ճաշի գդալ ձիթայուղը լավ խառնել եւ քսել մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե: Այնուհետեւ լվանալ տաք ջրով: Այս դիմակը հիանալի կերպով խոնավեցնում եւ փափկեցնում է չոր մաշկը:

Դիմակ դեմքի թեփոտվող մաշկի համար. նման դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 1 թեյի գդալ սոդան եւ 2 թեյի գդալ վարսակը, ավելացնել մի քիչ տաք ջուր, որպեսզի ստացվի խիտ խառնուրդ: Ստացված դիմակն անհրաժեշտ է աստիճանաբար քսել դեմքին, թողնել 20 րոպե եւ լվանալ սառը ջրով:

Դիմակ պզուկների դեմ. խառնել մեկ գրամ սոդան, մեկ ճաշի գդալ 30 տոկոսանոց կրեմ եւ մեկ ճաշի գդալ  մեղր: Բոլորը լավ խառնել եւ քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով:

Թարմացնող դիմակ. այս  դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն առկա են բոլորի տանը:

Անհրաժեշտ է՝

1/2 մաքրած վարունգ

1 թեյի գդալ սոդա

1/2 թեյի գդալ խնձորի քացախ

1 թեյի գդալ վարսակ

1 ճաշի գդալ մեղր

1 ձվի սպիտակուց

Այս բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ եւ խառնել: Ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել 20 րոպե, այնուհետեւ լվանալ դեմքը: Արդյունքում կունենաք մաքուր եւ թարմ մաշկ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝