Ամիշների բաղադրատոմսը. այս ըմպելիքն իջեցնում է խոլեստերինի մակարդակը եւ բարձր զարկերակային ճնշումը

126052400_cx

Այս անուշաբույր ըմպելիքը համարվում է ամիշների մշակույթի մասը: Նրանց խոսքերով՝ այն բուժում է շատ հիվանդություններ եւ ամրապնդում է իմունային համակարգը:

Այդ հրաշագործ ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

1 կտոր մանրացրած սխտոր

1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Քերած թարմ կոճապղպեղ

1 ճաշի գդալ խնձորի քացախ

15 գր մեղր

Հազարամյակների ընթացքում սխտորն օգտագործել են գրեթե բոլոր մշակույթներում: Առողջական վիճակը կարգավորելու համար սխտորն  ավելի շուտ են օգտագործել, քան սննդի համար: Հին ժամանակներում սխտորը համարվել է մի շարք հիվանդությունների հիմնական բուժման միջոցը:

Բարձր ճնշում ունեցող մարդիկ, ովքեր 5 ամիս շարունակ ամեն օր օգտագործել են սխտորի թուրմ, նկատել են, որ իրենց զարկերակային ճնշումը նկատելիորեն նվազել է: Այս բույսը նպաստում է նաեւ երկարակեցությանը:

Սխտորը համարվում է այնպիսի հրաշագործ բույս, որն արդեն 600 տարի օգտագործում են: Սխտորի բոլոր օգտակար ազդեցությունները կապված են իր մեջ առկա ծծմբային միացությունների հետ:

Եթե ձեզ անհանգստացնում է զարկերակային բարձր ճնշումը, ապա անհրաժեշտ է խմել քամած կիտրոնի հյութ: Այն արյունատար անոթները դարձնում է փափուկ եւ առաձգական՝ իջեցնելով արյան ճնշումը: Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամին, այդ պատճառով կիտրոնի կանոնավոր օգտագործումը կանխում է սրտային անբավարարությունը:

Եթե ունեք խոլեստերինի բարձր մակարդակ, կոճապղպեղը կարող է օգնել նվազեցնել այն: Կոճապղպեղն ակտիվացնում է այն ֆերմենտը, որն ավելացնում է օրգանիզմի կողմից խոլեստերինի պահանջը եւ նվազեցնում այն:

Արյան բարձր ճնշումը համարվում է այն տասնյակ հիվանդություններից մեկը, որը բուժում է խնձորի քացախը՝ շնորհիվ օրգանիզմում рН-ի հավասարակշռությունը պահպանելու իր հատկության:

Մեղրը պարունակում է այնպիսի  սննդարար նյութեր, ինչպիսիք են կալցիումը, կալիումը, նատրիումը, ինչպես նաեւ В խմբի վիտամիններ, որոնք միշտ պայքարում են օրգանիզմում առկա խոլեստերինի դեմ, ինչը նշանակում է, որ մեղրն օժտված է խոլեստերինի առաջացումը եւ արյունատար անոթներ ներթափանցումը կանխելու հատկությամբ:

Պատրաստման եղանակը.

Բլենդերով խառնել բաղադրիչները, օգտագործելուց առաջ մի քանի օր թողնել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Այս բնական միջոցը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը եւ կանխում է զարկերակային հիպերտոնիան: Արդյունքն ավելի լավը կլինի, եթե ըմպելիքը խմեք նախաճաշից եւ ընթրիքից առաջ: Այս դեղամիջոցը կարելի է օգտագործել օրական երեք անգամ հավասար չափաբաժիններով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝