Անգլիացի բժիշկներն առաջարկում են բուսայուղը փոխարինել խոզի ճարպով

Rendered-Lard1

Ձիթապտղի յուղը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ այն բավականին թանկարժեք է, շատերն օգտագործում են ոչ միայն աղցանների, այլեւ կերակուր պատրաստելու համար: Անգլիայի Դը Մոնֆոր համալսարանի գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ մարդու օրգանիզմի վրա ձիթապտղի ազդեցության վերաբերյալ:

Նրանք եկել են այն եզրակացության, որ այս մթերքը չափազանց օգտակար է միայն հում վիճակում: Տապակելու ընթացքում բուսայուղն արտադրում է ալդեհիդներ՝ նյութեր, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Չափից շատ տապակած եւ յուղոտ սնունդն օգտագործելը հանգեցնում է նորագոյացությունների առաջացմանը, սրտային հիվանդությունների եւ ուղեղի գործառույթների խանգարմանը:

Հետազոտության հեղինակները պարզ օրինակ են բերել. նրանք պնդում են, որ ձուկը, որը պատրաստվել է բուսայուղով, պարունակում է 200 անգամ ավելի շատ ալդեհիդներ, քան թույլատրվում է անվտանգության չափանիշներով:

Խոզի ճարպի օգտակարությունը

Այդ պատճառով բժիշկները խուրհուրդ են տալիս չօգտագործել բուսայուղ տաք կերակուր պատրաստելու համար: Նրանք առաջարկում են բուսայուղը փոխարինել խոզի ճարպով: Ճարպը պարունակում է քիչ հագեցված ճարպային միացություններ, որոնք տաքացնելու դեպքում չեն առաջացնում թունավոր նյութեր:

Բացի դրանից, խոզի ճարպը պարունակում է ալախիդոնային թթու, որն օժտված է մի շարք օգտակար հատկություններով. դրական ազդեցություն ունի գլխուղեղի, երիկամի, սրտի աշխատանքի վրա, ինչպես նաեւ արյունը մաքրում է վնասակար խոլեստերինից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝