Չամիչի բուժիչ հատկությունները, որոնց մասին շատերը չգիտեն

iz7

Չամիչի բուժիչ հատկությունների մասին հայտնի էր նաեւ Հին Չինաստանում: Դրա արժեքը թաքնված է սննդարար  տարրերի եւ հանքային նյութերի մեջ, որոնք օգնում են պահպանել եւ կարգավորել առողջությունը:

Չամիչի օգտակարությունն օրգանիզմի համար

Լավ տեսողության համար

Չամիչը պարունակում է բետա-կարոտին եւ այլ կարոտինոիդներ, վիտամիններ, կալցիում եւ այլ միկրոտարրեր: Հենց այդ նյութերը շատ կարեւոր են աչքերի առողջության համար: Նրանք դանդաղեցնում են աչքերի տեսողության տարիքային թուլացումը, ինչպես նաեւ ունեն հակաբորբոքային ազդդեցություն:

Քաղցկեղի կանխարգելում

Կոմպոտի կամ աղանդերի վրա մի քիչ չամիչ ավելացնելով՝  նվազեցնում եք քաղցկեղածին բջիջների զարգացման հավանականությունը: Այս մրգաչրի մեջ կան ֆենոլային միացություններ, որոնք սպանում են քաղցկեղի բջիջները:

Անցնում է փորկապությունը

Չամիչի մեջ առկա բջջանյութի մեծ քանակությունը նպաստում է մարսողության բնականոն աշխատանքին: Հենց այդ պատճառով չամիչն օգնական է այն մարդկանց համար, ովքեր աղիների հետ կապված խնդիրներ ունեն:

Կանխում է նյարդային համակարգի հիվանդությունները

Այս մրգաչրի մեջ առկա բորի մեծ քանակությունն ամրապնդում է հիշողությունը եւ ուշադրության կենտրոնացումը:

Սակավարյունության բուժում եւ կանխարգելում

Սեւ չամիչը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ եւ В վիտամին, որոնց պակասությունն առաջացնում է սակավարյունություն: Կես բաժակ չամիչը պարունակում է օրական երկաթի չափաբաժնի 5տոկոսը:

Քաշի վերահսկում

Չամիչը համարվում է էներգիայի եւ հագեցվածության հիանալի աղբյուր, այդ պատճառով այն կարող է փոխարինել բոլոր այն քաղցրավենիքներին, որոնց հրաժարվում ենք ավելորդ քաշից ազատվելու համար:

Առողջ ատամներ

Այս մթերքում առկա բջջանյութը մաքրում է ատամի մակերեսը, ամրացնում լնդերը եւ թթուները պայքարում են բերանի խոռոչի բակտերիաների դեմ: Այդ ամենը նպաստում է  ատամների ամրապնդմանը եւ կարիեսի կանխարգելմանը:

Խոլեստերինի մակարդակի նվազում

Չամիչի միջոցով հնարավոր է նվազեցնել խոլեստերինի մակարդակը: Այն դրական ազդեցութուն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:

Չամիչն անփոխարինելի է իր մեջ առկա վիտամինների եւ օգտակար միկրոտարրերի քանակով:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝