Օգտագործելով այս խառնուրդը՝ մաքրեք օրգանիզմը մակաբույծներից եւ կարգավորեք քաշը

ochishhenie-organizma-ot-parazitov-1

Մակաբույծներից ազատվելու համար օգնում են ժողովրդական միջոցները: Ժողովրդական բժշկությունը մեծ փորձ ունի «անկոչ հյուրերի դեմ» պայքարելու հարցում: Երբ մարդ շատ քաղցր է ուտում, ապա նա պայմաններ է ստեղծում օրգանիզմում լորձի կուտակման համար: Իսկ սնկերի եւ բակտերիաների բազմացումը տեղի է ունենում լորձից: Համաձայն վիճակագրական տվյալների՝ բնակչության 1/3 մասը տառապում է մակաբույծներից: Որպես կանոն, մարդիկ հաճախ չգիտեն նաեւ, որ դրանք առկա են իրենց օրգանիզմում:

Մակաբույծները, որոնք առկա են մեր օրգանիզմում, խլում են մեր էներգիան: Որպեսզի վերականգնի էներգիան, մարդը պետք է քաղցր ինչ-որ բան ուտի, քանի որ գլյուկոզան է, որ ապահովում է օրգանիզմի էներգիայի արագ կարգավորումը:

Որպես կանոն, եթե օրգանիզմում առկա են մեծ քանակությամբ մակաբույծներ, ապա օրգանիզմում կլինի ավելի հաստ ճարպային շերտ: Եթե օրգանիզմը մաքրեք մակաբույծներից, ապա քաշը կկարգավորվի եւ քաղցրավենիք ուտելու ցանկությունը կանհետանա:

Արդյունքում այլեւս չեք զգա քնկոտություն, հոգնածություն, գլխացավ, քաղցի զգացում եւ կկարգավորվի նյութափոխանակությունը:

Մակաբույծներից ազատվելու եւ կանխարգելելու համար անհրաժեշտ է կատարել այս գործողությունը տարեկան երկու անգամ:

Ամենաարդյունավետ մեթոդը համարվում է այս երկու բնական բաղադրիչներից բաղկացած խառնուրդով մաքրման գործընթացը:

Օրգանիզմի մաքրումը կտավատի եւ մեխակի միջոցով

Կտավատի եւ մեխակի սերմերն օգնում են ազատվել ցանկացած տեսակի մակաբույծներից:

Այս խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100գր կտավատի սերմ եւ 10գր մեխակ:

500692-696x580Սրճաղացով աղալ այնքան ժամանակ, մինչեւ փոշու վերածվի: Երեք օր օգտագործել 2 ճաշի գդալ:

Այս փոշին կարելի է ավելացնել պատրաստի կերակրի մեջ, կամ կարող եք այն ուտել եւ վրայից խմել մեկ բաժակ տաք ջուր: 3 օրից հետո անհրաժեշտ է 3 օր դադար տալ: Այնուհետեւ կրկնել այդ գործողությունը կրկին: Այս խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել մեկ ամսվա ընթացքում:

Չպետք է վախենալ օրգանիզմի այնպիսի  ռեակցիաներից, ինչպիսիք են քորը, ցանը, հերպեսը եւ այլ նշաններ: Եթե դուք նկատում եք այդ ամենը, ուրեմն դա նշան է, որ օրգանիզմը շարունակվում է մաքրվել:

Այն շատ օգտակար միջոց է: Այս խառնուրդը մնում է աղեստամոքսային տրակտի պատերին, ինչի արդյունքում մակաբույծները ստիպված լքում են օրգանիզմը: Որպեսզի վերջնականապես ազատվեք մակաբույծներից, անհրաժեշտ է նաեւ դատարկ ստամոքսին խմել կտավատի թեյ:

Օրգանիզմի մաքրման համար օգտակար են նաեւ կաթնամթերքը, դդմի եւ արեւածաղկի սերմերը, հունական ընկույզը, մաղադանոսը, սամիթը, թարմ բանջարեղենի եւ մրգի հյութերը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝