Սխտորն ականջի ցավի դեմ

Untitled-1

Սխտորն իսկական ռեկորդակիր է օգտակար մթերքների շարքում: Այն անփոխարինելի է մի շարք վիրուսային հիվանդությունների կանխարգելման հարցում, ինչպես նաեւ ամրապնդում է իմունիտետը: Սխտորն օժտված է հակաբակտերիալ եւ հակավիրուսային հատկություններով, օգնում է վերացնել այտուցվածությունը եւ ցավը:

Ականջի ցավի դեպքում սխտորն օգնում է շատ ավելի լավ, քան դեղամիջոցները: Այն պարունակում է միացություններ, որոնք ներծծվում են մաշկի մեջ եւ հասնում մինչեւ ներքին ականջ՝ ունենալով հակաբորբոքային ազդեցություն:

Սխտորն ականջի ցավի դեմ

Բավարար է մանրացնել մի կտոր սխտորը, փաթաթել փափուկ կտորի մեջ եւ դնել ականջի մեջ 30 րոպե: Այս գործողությունը կօգնի ազատվել ականջի ցավից: Պետք չէ շատ խորը տանել սխտորն ականջի մեջ:

Սխտորն օժտված է սուր հոտով՝ շնորհիվ ալիցինի՝ քիմիական միացության, որն առաջանում է սխտորի բջիջների ամբողջականության վնասման հետեւանքով: Ալիցինն է համարվում բնական հակաբորբոքիչ, ինչի շնորհիվ սխտորն այդքան օգտակար է:

Ալիցինը հզոր նյութ է, այդ պատճառով պետք է զգուշանալ այրվածքներից:

Հին հույները սխտորը համարում էին բոլոր հիվանդությունների դեղամիջոց:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝