Աղաջրի օգտակար հատկությունները

Untitled-1

Ծովի աղով ողողումները միշտ հիանալի արդյունքներ են տվել: Աղաջրով ողողումը համարվում է բնական միջոց կոկորդի ցավի բուժման համար: Այն բորբոքված հյուսվածքներից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ թեթեւացնելով ցավը:

Աղաջրով ողողման 5 օգտակար հատկությունները

Մաքրում է կոկորդը

Աղաջրով ողողումը ոչ միայն չեզոքացնում է թթուն, նաեւ մաքրում է կոկորդը: Այն օգտագործվում է նաեւ բերանի խոռոչը մաքրելու համար:

Պահպանում է Ph-ի հավասարակշռությունը

Ph-ի բնական հավասարակշռությունը բերանում խախտվում է բակտերիաների միջոցով: Մեկ անգամ աղաջրով ողողելը կօգնի պահպանել Ph-ի բնական գործոնը:

Բացում է շնչուղիները

Հետազոտությունները ցույց են տվել, որ աղային խառնուրդներն օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն սինուսիտ (հայմորիտ): Ողողել կարելի է օրական չորս անգամ:

Նպաստում է լնդերի առողջությանը

Հետազոտությունները ցույց են տվել, որ աղաջրով խառնուրդները նպաստում են լնդերի առողջությանը, հեռացնում են սննդի մնացորդները եւ մանրէները: Կարմիր, բորբոքված կամ այտուցված լնդերն անհրաժեշտ է ողողել տաք աղաջրով (1/2-1 թեյի գդալ աղ եւ մեկ բաժակ տաք ջուր):

Արագացնում է արյան շրջանառությունը

Աղով եւ տաք ջրով ողողումն օգնում է ըմպանի ամենածանր բորբոքումների ժամանակ: Տաք ջուրն ավելացնում է արյան հոսքը: Աղաջուր պատրաստելիս չպետք է ստանալ շատ խիտ լուծույթ, քանի որ դա կարող է վնասել բերանի լորձաթաղանթը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝