Հրաշագործ ժողովրդական բուժական միջոց, որը կօգնի ազատվել էկզեմայից եւ պսորիազից

koren-lopukha-dlya-volos

Պսորիազը եւ էկզեման ամենատարածված մաշկային հիվանդություններից են: Սակայն դեռեւս բժիշկները չեն բացահայտել դրանց առաջացման պատճառները:

Կան վարկածներ գենետիկական ճանապարհով հիվանդության հնարավոր փոխանցման, իմունային համակարգի թուլության եւ անբավարար աշխատանքի, ներքին օրգանների սխալ աշխատանքի եւ օրգանիզմում թունավոր նյութերի կուտակման հետեւանքով առաջացած մաշկային ծածկույթի պաթոլոգիական փոփոխությունների մասին: Այդ հիվանդությունները հեշտ է որոշել արտաքին տեսքից՝ կարմրած, չոր, թեփուկոտ մաշկ, օջախները հիմնականում գտնվում են հոդերի թեքված մասերում:

Ժամանակակից բժշկությունը հակված է այս հիվանդությունները բուժել գլյուկոկորթիոիդներով: Այս հորմոնալ դեղամիջոցները կարող են թեթեւացնել հիվանդության ընթացքը, սակայն, դժբախտաբար, ոչ բոլոր դեպքերում են արդյունավետ:

Ոչ ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս չկորցնել անգամ ծանր դեպքերի ժամանակ բուժվելու հույսը: Նախ անհրաժեշտ է հեռու մնալ բոլոր հնարավոր սթրեսներից, քանի որ մաշկի ցանի առաջացման սրացումը կապված է հիմնականում նյարդային խանգարումների հետ:

Խորհուրդ է տրվում մաքրել մարմինը թունավոր նյութերից բուսական թուրմերով, որոշ ժամանակ հետեւել բուսական դիետայի: Ինչպես նաեւ անհրաժեշտ է օգտվել ժողովրդական միջոցներից, որոնք կազատեն հիվանդության ախտանիշերից եւ կառողջացնեն վնասված մաշկը:

Պսորիազի բուժումը ժողովրդական միջոցներով

Կռատուկի արմատից պատրաստված թուրմ

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ կռատուկի արմատ
1 բաժակ ջուր

Կռատուկի արմատը թրմել ջրի մեջ 10 րոպե: Այնուհետեւ թողնել 10 րոպե եւ քամել: Խմել թարմ թուրմն օրական 3 անգամ մեկ ամսվա ընթացքում: Այնուհետեւ դադար տալ եւ կրկնել բուժումը:

Որպեսզի թեթեւացնեք հիվանդության արտահայտումը, կարելի է օգտագործել սեւ չամանի յուղը: Այս հրաշալի յուղը համարվում է հզոր հակաբորբոքային միջոց, խորհուրդ է տրվում այն քսել մաշկի վնասված մասերին: Կարելի է նաեւ օրական երեք անգամ մեկ թեյի գդալ օգտագործել ուտելուց առաջ:

Բարենպաստ ազդեցություն է ունենում նաեւ սառը ջրով եւ կավով դիմակը: Հատկապես լավ ազդեցություն է ունենում, երբ մաշկը թեփոտվում է եւ քոր է գալիս:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝