«Առաջին տիկնայք» նախկին ԽՍՀՄ երկրներում. ինչո՞վ են զբաղված նրանք

17440399_1110042342457705_633581985_n

Ի՞նչ աշխատանք են կատարում եւ ինչո՞վ են զբաղված նախկին ԽՍՀՄ երկրների նախագահների կանայք, այսպես կոչված, «առաջին տիկնայք»: Նրանք, որպես կանոն, զբաղվում են բարեգործությամբ, իրենց ամուսիններին ուղեկցում են տարբեր միջոցառումների ժամանակ, կամ, ընդհակառակը, հազվադեպ են հայտնվում հանրության առջեւ:

Ցուցակում տեղ չեն գտել Տաջիկստանի եւ Թուրքմենստանի առաջնորդների կանայք, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկատվական բաց աղբյուրներ փաստացի չկան: Իսկ Լիտվայի եւ Էստոնիայի նախագահները կին են:

Ռիտա Սարգսյան

17410220_1110021925793080_275434600_n

Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո չի աշխատել։ Հասարակական ակտիվ գործունեությամբ է զբաղված: Բարեգործական հիմնադրամների նախագահ է: 55 տարեկան է:

Ռաիսա Աթամբաեւա, Ղրղզստանի նախագահի կինը

17440257_1110021919126414_590613074_n

Բժշկական գիտությունների դոկտոր է: Աշխատել է ռուս-ղրղզական Սլավոնական համալսարանի բժշկագիտության ֆակուլտետում: Զբաղվում է գիտական գործունեությամբ եւ բարեգործությամբ:

Սառա Նազարբաեւա, Ղազախստանի նախագահի կինը

17440121_1110021955793077_655511976_n

Մի քանի հիմնադրամների նախագահ է: Առողջ կենսակերպի վերաբերյալ գրքի հեղինակ է: Պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով, Այթմատովի անվան ոսկե մեդալով, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ոսկե շքանշանով եւ տասնյակ այլ պարգեւներով: Business Insider-ի վարկածով, ընդգրկվել է 16 բռնապետ նախագահների կանանց ցուցակում: 76 տարեկան է:

 Զիրոաթխոն Հոշիմովա, Ուզբեկստանի նախագահի կինը

17439882_1110021929126413_774660091_n

Կրթությամբ ինժեներ-տնտեսագետ է: Ամուսնու հետ միասին սովորել է Տաշքենդի բուհերից մեկում: Ամբողջ կյանքը նվիրել է ընտանիքին: Շավքաթ Միրզիեւի կնոջ մասին այլ մանրամասներ հայտնի չեն:

Լյուդմիլա Օչերետնայա, ՌԴ նախագահի նախկին կինը

17409721_1110021932459746_521774351_n

Կրթությամբ բանասեր է: Աշխատել է որպես փոստատար, խառատ, սանիտարուհի եւ բորտուղեկցորդուհի: Գերմաներեն է դասավանդել: Եվրասիական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: Վլադիմիր Պուտինից բաժանվել է 2013թ.-ին: 59 տարեկան է:

Մեհրիբան Ալիեւա, Ադրբեջանի նախագահի կինը

17409829_1110021939126412_200359626_n

Սովորել է 2 բուհում: 2005թ.-ից Միլի Մեջլիսի պատգամավոր է: Իր սկեսրայրի անվան հիմնադրամի եւ Ադրբեջանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է: 52 տարեկան է:

Գալինա Լուկաշենկո, Բելառուսի նախագահի կինը

17440202_1110021942459745_2135193995_n

Աշխատել է մանկապարտեզում: 1998թ.-ից ղեկավարում է Մոգիլեւի մարզի գործկոմի առողջապահության բաժինը: Մասնագիտությամբ մանկավարժ է, ավարտել է Մոգիլեւի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը: Դասավանդում է այն դպրոցում, որտեղ հենց ինքն է սովորել: Ապրում է գյուղում, շատ հազվադեպ է ուղեկցում ամուսնուն: 62 տարեկան է:

Գալինա Դոդոն, Մոլդովայի նախագահի կինը  

17410099_1110037685791504_804263140_n

Աշխատում է Exclusive Media ընկերությունում, որի կազմում է «НТВ Մոլդովա» հեռուստաալիքը: Ավարտել է Մոլդովայի ագրարային համալսարանը: Զբաղվում է բարեգործությամբ: 40 տարեկան է:

Մակա Չիչուա, Վրաստանի նախագահի կինը  

17410408_1110021915793081_1835774052_n

Դերասանուհի է, նկարչուհի եւ երգչուհի: Աշխատել է վրացական «Պիկ» հեռուստաընկերությունում: Կինոյում նկարահանվում է սկսած 1988թ.-ից: 52 տարեկան է:

Իվետա Վեյոնե, Լատվիայի նախագահի կինը

17439516_1110021922459747_1941984004_n

Մասնագիտությամբ մանկավարժ է: Դասավանդում է այն դպրոցում, որտեղ ինքն է սովորել: Զբաղվում է բարեգործությամբ, սոցիալական եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների օգնության ծրագրերով:  50 տարեկան է:

Մարինա Պորոշենկո, Ուկրաինայի նախագահի կինը

17439881_1110021935793079_715084675_n
Պետրո Պորոշենկոյի բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահն է: Բժշկական գիտությունների թեկնածու է: Կիեւի հիվանդանոցում աշխատել է որպես բժիշկ-սրտաբան:     55 տարեկան է:

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝