Օգտակար խորհուրդներ. քսուք՝ մազաթափության դեմ

693175

Ճաղատացումը կամ մազաթափությունն այսօրվա ամենատարածված խնդիրներից են: Այն կարող է առաջանալ այնպիսի  գործոնների հետեւանքով, ինչպիսին են ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսը, սննդի պակասը, հորմոնալ խանգարումները, ալերգիան, վատ հիգիենան եւ մազերի խնամքի միջոցների սխալ օգտագործումը:

Այս քսուքը խթանում է մազերի  աճը: Բացի դրանից, այն կսնուցի ձեր մազերը, կդարձնի ավելի ամուր եւ առողջ: Այն անհրաժեշտ է օգտագործել շաբաթական մեկ անգամ:

Բաղադրիչներ

1 ձու

1 հասած բանան

1 ճաշի գդալ մեղր

125 մլ գարեջուր

Հարել բանանն, ավելացնել ձուն, խառնել մինչեւ միատարր զանգված ստանալը: Ավելացնել մեղրը եւ գարեջուրն ու կրկին խառնել: Ստացված խառնուրդը քսել գլխամաշկին եւ 5 րոպե մերսել: Հագնել լոգանքի գլխարկը եւ թողնել մեկ ժամ, այնուհետ լվանալ գլուխը:

Բանանը համարվում է կալիումի եւ А, С եւ Е վիտամինների հարուստ աղբյուր, որոնք անհրաժեշտ են առողջ եւ ամուր մազերի համար:

Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչը նպաստում է մազերի աճին: Բացի դրանից ձուն մազերին հիանալի փայլ է հաղորդում:

Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով:

Մեղրն ազդում է որպես խոնավեցուցիչ եւ կարող է փափկեցնել ու հարթեցնել մազերը: Այն վիտամինների հիանալի աղբյուր է, օգտակար է գլխի մաշկի համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝