Ուշադրություն. մաքրում ենք լյարդը չամիչի միջոցով

PKAScq10WJs

Չամիչը համարվում է օրգանիզմի համար կարեւոր եւ շատ օգտակար նյութերի աղբյուր:

Չամիչի օգտակար հատկությունները հիմնավորվում են թարմ խաղողի օգտակարությամբ, սակայն նրա մեջ օգտակար նյութերը 10 անգամ ավելի շատ են, քան թարմ մրգի մեջ: Շնորհիվ В խմբի վիտամինի մեծ քանակության՝ չամիչն արժեքավոր է նյարդային համակարգն ամրապնդելու, քունը կարգավորելու հատկություններով: Այն կարելի է օգտագործել որպես հանգստացնող միջոց, ինչպես նաեւ լարվածությունն ու հոգնածությունը թոթափելու համար:

Չամիչի միջոցով լյարդի մաքրման եւ թունազերծման գործընթացը համարվում է օրգանիզմն առողջացնելու եւ քրոնիկ հիվանդություններից ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը, քանի որ օրգանիզմի ընդհանուր գործունեությունը խանգարում է միացնել ինքնավերականգնման մեխանիզմը, ինչպես նաեւ նվազեցնում է ժողովրդական բժշկության ազդեցության արդյունավետությունը:

Լյարդը չամիչով մաքրելու մեթոդները

Անհրաժեշտ է մի բուռ չամիչը լավ լվանալ եւ խաշել գոլորշու վրա, լցնել բաժակի մեջ եւ վրան ավելացնել եռացրած-սառեցրած ջուր, թողնել մնա մեկ օր սենյակային ջերմաստիճանում:

Հաջորդ առավոտյան անհրաժեշտ է խմել թուրմը եւ ուտել չամիչները:

Այս բուժիչ միջոցն անհրաժեշտ է կիրառել մեկ ամիս շաբաթական մեկ կամ երկու անգամ:

Անհրաժեշտ է այդ մեկ ամսվա ընթացքում սննդակարգի մեջ ընդգրկել  թարմ բանջարեղեն եւ միրգ, հատկապես այն մրգերն ու բանջարեղենը, որոնք հարուստ են բջջանյութով, եւ խմել սովորական մաքուր ջուր:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝