Մոռացեք գաստրիտի եւ այրոցի մասին այս պարզ միջոցների շնորհիվ

gastrit

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Այն հաճախ առաջանում է հիմնականում այն նույն բակտերիայի ինֆեկցիայից, որից առաջանում է նաեւ ստամոքսի խոցը:

Գաստրիտը կարող է առաջանալ հանկարծակի կամ ժամանակի ընթացքում: Որոշ ծանր դեպքերում գաստրիտը կարող է հանգեցնել ստամոքսի խոցի կամ նույնիսկ ստամոքսի քաղցկեղի:

Այդ հիվանդությանն ուշադրություն չդարձնելու դեպքում այն կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Դեղերը կարող են ձեզ օգնել թեթեւացնելու ախտանիշները, սակայն պատճառը չեն վերացնի:

Բրնձի ջուր

Ամբողջ աշխարհում շատերն են օգտագործում բրնձային թուրմը գաստրիտի կանխարգելման եւ բուժման համար: Անհրաժեշտ է մեկ բաժակ բրինձ ավելացնել 400մլ եռացրած ջրին, թողնել եռա 8 րոպե, այնուհետեւ վերցնել կրակի վրայից: Քամել եւ հեղուկը խմել օրական 2 անգամ:

Կտավատ

Մարդիկ օգտագործում են նաեւ կտավատի սերմը, որպեսզի ազատվեն թթվայնության բարձրացումից  եւ մարսողության հետ կապված այլ խնդիրներից: Անհրաժեշտ է մեկ բաժակ ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ կտավատ եւ թողնել 12 ժամ, խմել սենյակային ջերմաստիճանում:

Գազար

Անհրաժեշտ է գազարը ներառել ամենօրյա սննդակարգում: Գազարը համարվում է հզոր հակաբորբոքային եւ միզամուղ միջոց: Պետք է ընդամենը գազարն ավելացնել աղցանի կամ ճաշի մեջ:

Թարմ կաղամբի հյութ

Խմելով  100մլ կաղամբի հյութն ամեն առավոտ դատարկ ստամոքսին՝ արագ կազատվեք գաստրիտի տանջող անհանգստություններից: Այն համարվում է ավանդական միջոց, որը խորհուրդ են տալիս շատ բժիշկներ: Կաղամբը համարվում է գլյուտամինի աղբյուր, որն օգնում է բուժել լորձաթաղանթը եւ նվազեցնում է գրգռվածությունը:

Ինչի՞ց պետք է խուսափել գաստրիտի դեպքում

Մսից, մսամթերքից եւ կենդանական ծագում ունեցող մթերքից (կաթնամթերք, ձու)

Արագ սննդից (նախուտեստներ, արագ պատրաստվող ապուրներ)

Սպիտակ ալյուրից պատրաստված ուտելիքից

Կենդանական ճարպից, ռաֆինացրած յուղից եւ մարգարինից

Ալկոհոլից, ծխախոտից եւ սուրճից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝