Այս միջոցը կարգավորում է ոսկրերի կառուցվածքը եւ վերականգնում է հոդերը

vosstanovit-sustavy

Գրեթե բոլորի մոտ կա հոդացավի խնդիր: Նման զգացում առաջանում է տարատեսակ կոտրվածքների, բորբոքային գործընթացների, աղերի կուտակումների դեպքում:

Այդ պատճառով նախքան դեղամիջոցներով կամ  ժողովրդական միջոցներով բուժումը սկսելն անհրաժեշտ է պարզել հիվանդության առաջացման պատճառը: Դրա համար անհրաժեշտ է մանրամասնորեն հետազոտվել:

Ձեզ ենք ներկայացնում ժողովրդական միջոց արթրոզի դեպքում, որը կօգնի կարգավորել ոսկրերի կառուցվածքը եւ կվերականգնի հոդերը:

Ինչպե՞ս բուժել հոդերը տնային պայմաններում

Բաղադրիչներ.
2 ճաշի գդալ մեղր
2 ճաշի գդալ կատվախոտի մանրացրած արմատ
1 ճաշի գդալ սամիթի սերմ
1 լ տաք ջուր

Պատրաստման եղանակը 

Խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել տաք ջուր եւ լցնել թերմոսի մեջ: Թողնել մնա 24 ժամ: Ստացված ըմպելիքից խմել կես բաժակ օրական երկու անգամ ուտելուց կես ժամ առաջ: Այս ըմպելիքն օգտագործելու հաջորդ օրն արդեն  ցավի զգացումներ չեք ունենա:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝