Հրաշագործ սոխի հատկությունները, որոնք քչերին է հայտնի

luk_tumb_660

Սոխը համարվում է բազմաթիվ ավանդական խոհանոցների անբաժանելի մասը, այն հազարամյակներ օգտագործվում է նաեւ որպես դեղամիջոց: Հատկապես բավականին արդյունավետ միջոց է համարվում սրտխառնոցի դեմ եւ ամրապնդում է իմունային համակարգը:

Նրա հզոր մանրէասպան եւ հակաբորբոքային հատկությունը պայմանավորված է ծծմբի մեծ քանակությամբ: Բացի դրանից, սոխը հարուստ է նաեւ կվերցետին հակաօքսիդանտով, որն արդյունավետորեն պայքարում է ազատ ռադիկալների դեմ:

Սոխը համարվում է բնական դեղամիջոց տարատեսակ հիվանդությունների դեմ: Տարածված հիվանդությունների դեպքում սոխը կարող է օգտակար լինել, քանի որ այն օժտված է խորխաբեր հատկությամբ:

Լինելով հզոր հակաօքսիդանտ եւ պարունակելով ծծումբ եւ ֆլավոնոիդային միացություններ՝ այն օգտակար է շաքարային դիաբետի, արթրիտի, սրտի հիվանդությունների եւ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում:

Սոխի հզոր հատկությունները թեթեւացնում են ինֆեկցիան, հազը եւ բրոնխիտը:

Հազ

Անհրաժեշտ է մաքրել սոխը եւ կիսել, ավելացնել կես ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ եւ թողնել մեկ ժամ մնա: Պետք է ուտել օրական երկու անգամ հազը թեթեւացնելու համար:

Սրտթափոց

Անհրաժեշտ է մաքրել երկու սոխ՝ սպիտակ եւ դեղին: Քամել դրանց հյութը եւ փաթաթել թանզիֆի մեջ: Այնուհետեւ պատրաստել անանուխի թեյ եւ թողնել սառչի: Այնուհետեւ խմել 2 թեյի գդալ սոխի հյութը, սպասել 5 րոպե եւ խմել 2 թեյի գդալ անանուխի թեյը եւ սպասել 5 րոպե: Կրկնել այդ գործողությունն այնքան ժամանակ, մինչեւ կարգավորվելը: 15 րոպեից կանցնի սրտխառնոցը:

Ականջի ցավ/ ինֆեկցիա

Անհրաժեշտ է բարակ շերտով կտրատել սոխը, լցնել գուլպայի մեջ, դնել ականջին եւ ծածկել: Մի քանի ժամվա ընթացքում ցավը կանհետանա:

Կծկումներ

Հնդիկներն այս բաղադրատոմսն օգտագործել են երեխաների մոտ կծկումները վերացնելու համար: Անհրաժեշտ է եռացնել կտրատած սոխը մի քիչ ջրի մեջ, թողնել սառչի: Պետք է տալ երեխային ժամը մեկ հաճախականությամբ մինչեւ ցավը թեթեւանա:

Հարբուխ, մրսածություն

Կրունկներին կոկոսի յուղ քսեք, այնուհետեւ բարակ շերտերով կտրատել սոխը եւ դնել կրունկին, փաթաթել ցելոֆանով, հագնել գուլպաները: Այս միջոցն օգնում է օրգանիզմից դուրս բերելու թունավոր նյութերը եւ թեթեւացնում է հիվանդությունը:

Կտրվածքներ

Սոխի կճեպն ունի թափանցիկ թաղանթ, որն օժտված է հզոր հականեխիչ հատկությամբ եւ կարող է կանգնեցնել արյունահոսությունը:

Օդի մաքրում

Որպեսզի մաքրեք օդը բակտերիաներից եւ վիրուսներից, անհրաժեշտ է  ափսեի մեջ դնել սոխի կտորները:

Սոխի օգտագործման եւս մի քանի տարօրինակ, սակայն արդյունավետ միջոցներ.

  • Մաքրում է պեպենները, բավարար է սոխի շերտով սրբել պեպենները:
  • Մի քիչ սոխի հյութ քսեք գլխամաշկին, այն կնպաստի մազերի աճին:
  • Երկաթի ժանգը մաքրելու համար սրբեք սոխի կտորներով:
  • Մոծակներից պաշտպանվելու համար մաշկին սոխ քսեք:
  • Սոխի հյութը հեռացնում է ցեցերին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝