Որո՞նք են աշխարհի ժողովրդավար երկրները

ieshiaevans-protest-tease-today-160711_2a9d09577bc3dbbbee11299308892cf7

Ժողովրդավարության մակարդակն ամբողջ աշխարհում անկում է ապրում:

Economist Intelligence Unit-ի կողմից անցկացված «Ժողովրդավարության ինդեքս» հետազոտության մեջ ներկայացվել է 72 երկիր, որոնք գրանցել են ժողովրդավարական արժեքների անկում:

Հետազոտությունները կատարվել են աշխարհի ավելի քան 160 երկրներում, հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի ընտրական գործընթացները, քաղաքացիական ազատության մակարդակը, գործող կառավարության իրագործած քայլերը, քաղաքական մշակույթը: Այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ համաշխարհային ժողովրդավարության միջին միավորը 2016թ.-ին նվազել է մինչեւ 5.52-ի, այն դեպքում, երբ 2015թ.-ին այն 5,55-էր (չափումը կատարվել է 0 -10 սանդղակի միավորներով):

Աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկրները՝

1.Նորվեգիա

2.Իսլանդիա

3.Շվեդիա

4.Նոր Զելանդիա

5.Դանիա

6.Կանադա

7.Իռլանդիա

8.Շվեյցարիա

9.Ֆինլանդիա

10.Ավստրալիա

Նորվեգիան գլխավորում է աշխարհի ժողովրդավար երկրների ցանկը:

Սկանդինավյան այդ երկրին հաջորդում են Իսլանդիան եւ Շվեդիան: Նոր Զելանդիան չորրորդն է, Դանիան՝ հինգերորդը, Կանադան եւ Իռլանդիան միասին զբաղեցնում են վեցերորդ հորիզոնականը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ավստրալիան եզրափակում են լիարժեք ժողովրդավարություն ունեցող երկրների ցանկը:

Այս զեկույցը ներկայացնում է, որ բնակչության 49%-ն ապրում է ժողովրդավարության չափանիշներին մոտ երկրներում եւ միայն 4,5%-ն է բնակվում լիարժեք ժողովրդավարություն ունեցող երկրներում: Այս ցուցանիշը կտրուկ նվազել է 2015թ.-ին, նախկինում այն 9% էր:

ԱՄՆ-ն այժմ թերի ժողովրդավարություն ունեցող երկիր է:

Economist Intelligence-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ այս դրամատիկ անկման պատճառը կառավարության հանդեպ հասարակության ունեցած վստահության պակասն է: Զեկույցում ընդգծվում է, որ դա տեղի է ունեցել մինչ նախագահական ընտրությունները, մինչեւ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Նման միտումներ են գրանցվել նաեւ բազմաթիվ այլ զարգացած տնտեսություններում:

Նոր շունչ են ստացել քաղաքական գործընթացները: ԵՄ-ի սահմանադրության ընտրությունների ժամանակ բնակչության 72%-ն է մասնակցել ընտրություններին, նախորդ տարվա 63%-ի փոխարեն:

Մեծ Բրիտանիայում նկատվում է նաեւ քաղաքական կուսակցությունների գրանցման աճ:

Որպես արդյունք, Բրիտանիայի ժողովրդավարության չափանիշները չափող միավորները 2015թ.-ի (10 միավորանոց սանդղակում) 8,31-ից աճել են 8,36-ի: Այդ երկիրը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը լիարժեք ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում:

Արեւելյան Եվրոպան կասկածի տակ է դնում ժողովրդավարության առավելությունները

Արեւելյան Եվրոպայում նախկին սոցիալիստական բլոկը գրանցել է նշանակալից հետընթաց: Ժողովրդավարության հանդեպ կա հիասթափություն. 18 երկիր հետընթաց է գրանցել ժողովրդավարության հարցում:

Էստոնիան զբաղեցնում է բարձր հորիզոնական ժողովրդավար երկրների ցանկում: Այնուամենայնիվ, Economist Intelligence-ը նշում է, որ չկա որեւէ երկիր, որը «լիարժեք ժողովրդավար» դասակարգման մեջ լինի, թեեւ հետազոտված 11 երկրներն էլ հանդիսանում են ԵՄ անդամ:

Լատինական Ամերիկան գրանցում է առաջընթացի միտում՝ պոպուլիզմի դեմ պայքարով:

Ուրուգվայը զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը:

Նշանակալից առաջընթացից հետո վերջին տասնամյակում Ասիայի ցուցանիշները լճացում են գրանցել եւ դեռ հետ են մնում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից: Ճապոնիան ամենաբարձր ցուցանիշն ունի եւ գտնվում է աղյուսակի ամենավերին հորիզոնականներում:

Արաբական երկրներում «արաբական գարնան» բացասական ազդեցությունը դեռ նկատելի է:

Economist Intelligence-ի զեկույցը հաստատում է, որ ժողովրդավարության որակը հետզհետե նահանջ է ապրում աշխարհում:

Աղբյուրը՝ weforum.org

Թարգմ.՝ Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝