Աղիներն ամբողջությամբ կարելի է մաքրել կտավատի ալյուրի միջոցով

semena-lna-kak-prinimat

Կյանքի 70 տարվա ընթացքում մեր աղիների միջով անցնում է շուրջ 100 տոննա սնունդ եւ 40.000 լիտր հեղուկ:

Այդ ընթացքում մարդու մեջ կարող է կուտակվել միջինը մոտ 10 ֆունտ ճարպային թափոններ եւ թունավոր ավելցուկներ: Այդ ամենը աղտոտում է արյունը եւ վնասում բոլոր ներքին օրգանները:

Դուք կարող եք կանխել բազմաթիվ հիվանդություններ՝ մաքրելով աղիներից լորձը, ճարպերը եւ մանրէները:

Աղիներում ավելցուկների կուտակումը կարող է հանգեցնել բազմաթիվ այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երիկամային, լյարդի հիվանդությունները, դիաբետը, փորկապությունը, նյութափոխանակության խանգարումը, տեսողության եւ լսողության խանգարումը, ցանը մաշկի վրա, մազերի եւ եղունգների հետ խնդիրները:

Հոգնայի միջոցով հնարավոր է մաքրել հաստ աղիքի միայն մի փոքր մասը՝ 40-50սմ:

Աղիներն ամբողջությամբ կարելի է մաքրել կտավատի ալյուրի միջոցով 3 շաբաթվա ընթացքում, քանի որ այն պահպանում է աղիների միկրոֆլորան եւ մաքրում է լորձը, ավելորդ ճարպերը եւ մանրէները:

Այն օգնում է քայքայել ճարպը եւ կարգավորել քաշը, նյութափոխանակությունը, ինչպես նաեւ խոլեստերինի մակարդակը եւ օրգանիզմի թունազերծումը:

Այն հատկապես արդյունավետ է գաստրիտի, կոլիտի եւ ստամոքսի խոցի, վերին շնչուղիների բորբոքումների, աղեստամոքսային տրակտի, ավելորդ քաշի եւ նյութափոխանակության խանգարման դեպքում, ինչպես նաեւ միզուղիների խանգարման ժամանակ:

Մաքրման գործընթացը.

Ամեն առավոտ՝ 3 շաբաթվա ընթացքում, անհրաժեշտ է օգտագործել հետեւյալը նախաճաշի փոխարեն.

Առաջին շաբաթ. 1 ճաշի գդալ կտավատի ալյուր եւ 100 մլ կեֆիր:

Երկրորդ շաբաթ. 2 ճաշի գդալ կտավատի ալյուր եւ 100 մլ կեֆիր:

Երրորդ շաբաթ. 3 ճաշի գդալ կտավատի ալյուր եւ 150 մլ կեֆիր:

Անհրաժեշտ է նաեւ ամեն օր խմել 2 լիտր ջուր, լավագույն արդյունք ստանալու համար պետք է խմել նաեւ մեղրաջուր: Եթե դժվարանում եք գտնել ալյուրը, կարելի է նաեւ մանրացնել կտավատը սրճաղացի միջոցով:

Հաստ աղիի մաքրման այս գործընթացը պետք է անել տարին մեկ անգամ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝