Բնական միջոց լսողությունը բարելավելու համար

thumb

Խլությունը լուրջ հիվանդություն է եւ անբուժելի: Լսողության կորստի ծանր դեպքերը մարդկանց դժբախտ են դարձնում: Սարսափելի երեւույթ է բնածին խլությունը, սակայն ավելի սարսափելի է, երբ առողջ մարդիկ կորցնում են լսողությունն իրենց անփութության եւ առողջության նկատմամբ անուշադրության պատճառով:

Լսողությունը կարող է վատանալ հարբուխի, գրիպի հետեւանքով: Նման դեպքերում անպայման անհրաժեշտ է օգտագործել միջոցներ, որոնք բուժում են ականջի բորբոքումը եւ ժամանակավոր ծանրալուրությունը: Լինում են դեպքեր, երբ լսողությունը վատանում է անձնական հիգիենայի կանոններին չհետեւելու հետեւանքով, անհրաժեշտ է լվանալ ականջները, խցանումները վտանգավոր են: Եվս մեկ պատճառ է ծերությունը:

Ինչպես բարելավել լսողությունը

Ականջներին օգնության են հասնում ժողովրդական միջոցները: Հարյուրամյակներ առաջ այս բաղադրատոմսերն օգտագործում էին խլությունը, ականջի բորբոքումը եւ ականջների տարբեր ինֆեկցիաները բուժելու համար:

Տնային միջոց լավ լսողության համար

Մեղր եւ դարչին

Հավասար չափաբաժնով խառնել մեղրն ու դարչինը: Այդ խառնուրդն անհրաժեշտ է ուտել ամեն օր՝ օրական 3 թեյի գդալ: Այս միջոցը կլավացնի լսողությունը եւ կնպաստի, որ օրգանիզմը պայքարի վնասակար մանրէների դեմ:

Կարմիր գինի եւ կանաչ թեյ

Կարմիր գինին, ինչպես նաեւ կանաչ թեյը, պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: Դրանք պաշտպանում են ականջների ներքին մազիկները, որոնց գործառույթը կարեւոր է, քանի որ դրանք պատնեշ են համարվում մանրէների համար, որոնք կարող են խլության պատճառ հանդիսանալ: Հարկավոր է սննդակարգի մեջ ներառել թեյ, երբեմն էլ կարմիր գինի խմել:

Սխտոր

Սիցիլիայում սխտորն օգտագործում են որպես ունիվերսալ միջոց բոլոր հիվանդությունների դեմ: Լսողության լավացման համար անհրաժեշտ է  ճզմել մի քանի կտոր սխտոր եւ ստացված հյութը հավասար չափաբաժնով խառնել ձիթապտղի յուղի հետ: Թանզիֆի միջոցով քամել: Խառնուրդը պետք է կաթեցնել ականջի մեջ օրական երկու անգամ՝ 3-4 կաթիլ, այնուհետեւ անհրաժեշտ է փակել բամբակով:

Կարմիր սոխի եւ սխտորի հյութ

Խառնել 30 մլ կարմիր սոխի եւ 30 մլ սխտորի հյութը: Այդ խառնուրդն անհրաժեշտ է խմել օրական մի քանի անգամ: Արդյունքը շատ արագ կնկատեք, լսողությունը կլավանա, ականջները չեն բորբոքվի: Օգտակար են նաեւ մերսումները:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝