Ամենաօգտակար եւ արժեքավոր մթերքը, որ կարող է տալ բնությունը

perga2-660x330

Սինթետիկ վիտամինները փոխարինելու եւ օրգանիզմն առողջացնելու համար կօգնի մեղվի արժեքավոր արտադրանքը՝ պերգան (մեղրահաց՝ մեղուների հավաքած ծաղկափոշին, որ լցնում են մեղբաբջջի մեջ, մեղրով պատում և օգտագործում որպես կեր): Այն ոչ միայն վիտամինների պահեստ է, այլ միջոց է, որը կփոխարինի մի շարք դեղերի:

Պերգան հարուստ է D, C, B1, B2, B6, A, P, E վիտամիններով եւ այնպիսի միկրոտարրերով, ինչպիսիք են մագնեզիումը, ցինկը, յոդը, կալցիումը, երկաթը, կալիումը եւ օրգանական թթուները: Այն կարելի է ձեռք բերել լավ մեղվապահներից կամ հատուկ եւ վստահելի խանութներից:

Պերգան հարուստ է հակաօքսիդանտներով, որը բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, իմունիտետը եւ արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, կանխում է գլխուղեղի կաթվածը եւ օգնում է սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ: Մեղրահացն օգտագործում  են հղիության եւ կրծքով կերակրելու ընթացքում, այն խորհուրդ են տալիս նաեւ նյարդային եւ էնդոկրին համակարգերի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի խանգարման ժամանակ:

Մեղրահացը կարելի է օգտագործել՝

Ավիտամինոզը կանխելու նպատակով

Աշուն-ձմեռ ժամանակահատվածի ընթացքում օրական օգտագործեք 20-30գր մեղրահաց  եւ կմոռանաք անքնության, հոգնածության մասին, կամրանան նաեւ մազերը եւ եղունգները, մաշկը կստանա առողջ տեսք:

Պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում) դեպքում

Եթե ձեզ անհանգստացնում է ենթաստամոքսային գեղձի այս հիվանդությունը, ապա օգտագործեք մեկ թեյի գդալ մեղրահաց առավոտյան եւ երեկոյան ուտելուց 25 րոպե առաջ: Բուժման ընթացքը՝ մեկ ու կես ամիս: Լավ արդյունք ստանալու համար կարելի է զուգահեռ խոտաբույսերով թուրմ օգտագործել:
Սակավարյունության դեպքում

Որպեսզի բարձրացնեք արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, պատրաստեք հետեւյալ ըմպելիքը. 50 գր մեղրահացը եւ 200գր բնական մեղրը լուծել 0,5լ տաք ջրի մեջ: Թողնել ըմպելիքը երկու օր: Խմել բուժիչ ըմպելիքի ¼ մասն օրական երեք անգամ ուտելուց 30 րոպե առաջ:

Հարբուխի դեպքում

Գրիպի ժամանակ, որն ուղեկցվում է բարձր ջերմությամբ եւ ուժեղ հազով, լավ օգնում է հետեւյալ միջոցը. երեխաներն օրական երեք անգամ պետք է ուտեն 0,5 գր, իսկ մեծահասակները՝ 2 գր մեղրահաց:

Բարորակ ուռուցքների դեպքում

Կիստոզ գոյացությունները, միոմաներն իրենցից բարորակ ուռուցքներ են ներկայացնում, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս հեռացնել դրանք: Մեղրահացով բուժումը շատ դեպքերում օգնում է խուսափել վիրահատությունից: Ամեն օր անհրաժեշտ է ծամել 1/3 թեյի գդալ մեղրահաց, ուտելուց կես ժամ առաջ՝ օրական երկու անգամ: Բուժման կուրսը երեք ամիս է, այդ ընթացքում անհրաժեշտ է օգտագործել մոտավորապես 1,5 կգ պերգա:

Շաքարային դիաբետի դեպքում

Շաքարային դիաբետի բուժման ընթացքում շաքարն արյան մեջ զգալիորեն նվազում է: Շանսեր կան, որ մեղրահացի երկարաժամկետ օգտագործումը կօգնի հաղթահարել այդ տհաճ հիվանդությունը: Երկու թեյի գդալ պերգան ծամել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ: Կես ժամ ոչինչ չխմել, որպեսզի մեղրահացը լավ յուրացվի օրգանիզմի կողմից: Երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել կես թեյի գդալ օրական երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Բարձր ճնշման դեպքում

Օգտագործել մեկ թեյի գդալ մեղրահացի եւ մեղրի խառնուրդը՝ 1:2 հարաբերակցությամբ: Բուժման ընթացքը երկու ամիս է: Այդ ընթացքում ցանկալի է օգտագործել նաեւ ճնշումն իջեցնող խոտաբույսերի թուրմեր:

Իմունիտետի ամրապնդման համար

Անհրաժեշտ է պատրաստել հետեւյալ վիտամինացված խառնուրդը՝ 15 գր պերգա, 1 գր մեղվակաթ եւ 200 գր մեղր: Պահել սառնարանում: Իմունիտետի ամրապնդման համար խմել մեկ թեյի գդալ ամեն առավոտ դատարկ ստամոքսին: Բուժման կուրսը՝ մեկ ամիս:

Միջոց մազերի համար

Մեկ թեյի գդալ մեղրահացին ավելացնել մեկ բաժակ տաք ջուր եւ խառնել: Մազերին քսել այդ խառնուրդը եւ լավ լվանալ: Նման գործողությունները կօգնեն վերականգնել մազերը եւ ազատվել թեփից:

Դիմակ դեմքի համար

Խառնել 50 գր մեղրահացը, 50 գր մեղրը եւ 5 գր ակնամոմը: Ստացված խառնուրդին ավելացնել տաք ջուր: Քսել դեմքին, թողնել 30 րոպե, այնուհետեւ լվանալ տաք ջրով եւ քսել ամենօրյա քսուք: Այդ կոսմետիկ դիմակը մաշկը կդարձնի գեղեցիկ եւ հարթ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝