Օգտակար խորհուրդներ. կանաչ թեյն ու ձիթապտղի յուղը՝ երիտասարդեցնող քսուք

1356513069_efirnoe-maslo-zelenogo-chaya-primenenie

Ցանկանում եք տան պայմաններում պատրաստել այնպիսի քսուք, որը կթարմացնի ձեր մաշկն արդեն 15-20 րոպե անց: Հարթ, առանց կնճիռների մաշկ ստանալու համար օգտվեք այս հիանալի բաղադրատոմսից:

1.Կանաչ թեյի տերեւները սրճաղացով աղալ: Անհրաժեշտ է վերցնել լավ որակի կանաչ թեյ, առանց փոշու եւ ավելորդ խառնուրդների:

2.Մանրացված կանաչ թեյը ճզմում ենք՝ տերեւներից իր բոլոր օգտակար մասերը հանելու համար:

3.Կանաչ տերեւների վրա լցնում ենք ձիթապտղի յուղը:

4.Խառնում ենք եւ թողնում մեկ օր:

5.Այդ ընթացքում յուղը կարտադրի բազմաթիվ կենսաբանական նյութեր, որոնք ավելի հեշտությամբ կթափանցեն մաշկի խորքը:

6.Այնուհետեւ ստացված խառնուրդը լցնում ենք այն ամանի մեջ, որտեղ պետք է պատրաստենք քսուքը:

7.Ավելացնում ենք քիչ քանակությամբ եգիպտացորենի ալյուր, պետք է ստացվի շիլայանման միատարր զանգված:

8.Ստացված խառնուրդը պետք է քսել խոնավ դեմքին, թողնում ենք 15-20 րոպե, այնուհետեւ մաքրում ենք մերսող շարժումներով: Այդ դիմակը սնուցում եւ փափկացնում է մաշկը՝ հաղորդելով հարթություն եւ առողջ տեսք, հագեցնում է վիտամիններով եւ հանքային նյութերով:

Այդ գործողություններից հետո արդյունքը կհիացնի ձեզ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝  Էդիտա Աթոյան

Դիտվել է՝