Էթիկայի 18 կանոն, որոնց մասին չիմանալն ամոթ է

196

1.Երբեք առանց զանգահարելու հյուր չգնաք: Եթե ձեզ մոտ հյուր են եկել առանց նախազգուշացնելու, կարող եք ձեզ թույլ տալ նրանց տնային հագուստով դիմավորել:

2.Անձրեւանոցը երբեք բացված վիճակում չչորացնեք՝ ոչ գրասենյակում, ոչ էլ հյուր գնալիս: Այն պետք է ծալել եւ դնել հատուկ տեղ կամ կախել:

3.Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ ձեր աթոռին: Ձեռքի փոքրիկ էլեգանտ պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը կախել աթոռից կամ դնել հատակին, եթե չկա հատուկ աթոռակ դրված: Պորտֆելները դնում են հատակին:

4.Ցելոֆանե տոպրակները թույլատրելի են միայն սուպերմարկետից վերադառնալիս, ինչպես նաեւ թղթե տոպրակները՝ բուտիկներից: Դրանք միշտ օգտագործել պայուսակի փոխարեն անթույլատրելի է:

5.Տղամարդը երբեք կանացի պայուսակ չի վերցնում: Կանացի բաճկոնն էլ վերցնում է միայն հանդերձարան տանելու համար:

6.Տնային հագուստը հարմար շալվարը եւ սվիտերն են, որոնք պատշաճ տեսք ունեն: Խալաթը եւ գիշերազգեստը նախատեսված են միայն առավոտյան լոգարան գնալու, իսկ երեկոյան լոգարանից ննջասենյակ գնալու համար:

7.Այն օրվանից, երբ երեխան առանձին սենյակ է գնում, նրա սենյակ մտնելուց առաջ թակեք դուռը: Նա նույնպես այդպես կվարվի ձեր ննջասենյակ մտնելուց առաջ:

8.Կինը տարածքում կարող է չհանել ամառային գլխարկը եւ ձեռնոցները, բայց ոչ գործած գլխարկը եւ ձեռնոցները:

9.Ձեռնոցի վրա մատանի չեն կրում, իսկ շղթան թույլատրելի է:

10.Ռեստորանում հաշիվը փակելու կանոնը. եթե դուք եք ասել՝ «Ես ձեզ հրավիրում եմ», դա նշանակում է, որ դուք եք վճարելու: Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ապա վճարում է նա: Մեկ այլ ձեւակերպում էլ՝ «Եկեք գնանք ռեստորան». այս դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, միայն եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, ապա նա կարող է համաձայնել:

11.Վերելակ միշտ առաջինը տղամարդն է մտնում, սակայն դուրս է գալիս նա, ով դռանն ավելի մոտ է:

12.Ավտոմեքենայի հետեւի նստարանին նստում է կինը, իսկ տղամարդը՝ նրա կողքին, երբ տղամարդն իջնում է մեքենայից, ապա պետք է դուռը բացած պահի մինչեւ կինն իջնի: Եթե տղամարդը ղեկին է, ապա կինն այդ դեպքում նույնպես պետք է նստի հետեւի նստարանին: Սակայն կինը որտեղ էլ որ նստի, տղամարդը պետք է նրա դիմաց դուռը բացի եւ օգնի իջնել մեքենայից: Գործնականում վերջին շրջանում տղամարդիկ հաճախ են խախտում այդ կանոնը՝ օգտվելով կանանց կարգախոսից՝ «Բիզնեսում չկան կանայք եւ տղամարդիկ»:

13.Հրապարակայնորեն ասել, որ դուք դիետա եք պահում, սխալ է, առավել եւս՝ այդ պատրվակով հրաժարվել հյուրասիրությունից: Անհրաժեշտ է գնահատել հյուրասեր տնային տնտեսուհու խոհանոցային հմտությունները, միեւնույն ժամանակ կարող եք ոչինչ չուտել: Այդպես կարելի է վարվել նաեւ ալկոհոլի դեպքում: Կարիք չկա բոլորին հայտնել, թե դուք ինչու չեք խմում:

14.Աշխարհիկ խոսակցության արգելված թեմաներն են քաղաքականությունը, կրոնը, առողջությունը, փողերը: Անտեղի հարցեր են. «Ինչպիսի՜ զգեստ: Որքա՞ն այն արժե»: Ինչպես արձագանքե՞լ: Ժպիտով պատասխանեք, որ դա նվեր է: Խոսակցության թեման փոխեք: Եթե զրուցակիցը պնդում է, ապա կարելի է ասել, դուք չեք ցանկանում խոսել այդ մասին:

15.12 տարին լրացած ցանկացած մարդու հետ զրուցելից պետք է «Դուք»-ով դիմել: Տհաճ է լսել, երբ մարդիկ մատուցողին կամ վարորդին «դու»-ով են դիմում: Նույնիսկ այն մարդկանց, ովքեր ձեզ ծանոթ են, գրասենյակում լավ կլինի «Դուք»-ով դիմել:

Բացառությամբ, եթե դուք հասակակիցներ կամ մոտ ընկերներ եք: Ինչպե՞ս արձագանքել, երբ զրուցակիցն անընդհատ «դու»-ով է ձեզ դիմում: Սկզբում հարցրեք. «Կներեք, դուք ի՞նձ եք դիմում»: Կամ կարող եք ասել. «Ներողություն, բայց մենք «դու»-ի չենք անցել»:

16.Քննարկել բացակայողներին, այսինքն, բամբասել, անթույլատրելի է: Անթույլատրելի է վատ խոսել հարազատների մասին, մասնավորապես, քննարկել ամուսիններին: Չի կարելի նաեւ արհամարհանքով խոսել հայրենի երկրի մասին:

17.Թատրոն, ֆիլմ կամ համերգ գնալիս ձեր տեղին հասնելու համար պետք է անցնել դեմքով դեպի նստածները: Առաջինն անցնում են տղամարդիկ:

18.8 բան պետք է գաղտնի պահել՝ տարիքը, հարստությունը, տան խնդիրները, աղոթքը, դեղերի բաղադրությունը, նվերը, պատիվը եւ անարգանքը:

Եվ վերջում Ջեք Նիքոլսոնն էթիկայի կանոնների համար ասել է. «Ես ակնածանքով եմ վերաբերվում էթիկայի կանոններին: Ինչպես փոխանցել ափսեն: Մեկ սենյակից մյուսը չբղավել: Փակ դուռն առանց թակելու չբացել: Ճանապարհը զիջել կնոջը: Այս բոլոր թանկարժեք կանոնների նպատակը կյանքն ավելի լավ դարձնելն է: Ես մանրամասն հետեւում եմ իմ վարքագծին: Դա ինչ-որ աբստրակցիա չէ, այլ փոխադարձ հարգանքի բոլորին հասանելի լեզու»:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝