Օգտակար խորհուրդներ. եթե կտեսնեք նման գույնի մեղր, ապա ոչ մի դեպքում մի գնեք

1 (1)

Բնական մեղրը երկարակեցության եւ առողջության իսկական պահեստ է: Սակայն կան դեպքեր, երբ մենք ձեռք ենք բերում ոչ թե իսկական մեղր, այլ ուղղակի փոխարինող:

Ներկայացնում ենք մի քանի տարբերակ իսկական մեղրը տարբերելու համար:

Համային որակներով

Իսկական մեղրը, բացի քաղցր համից, պետք է ունենա նաեւ դառնություն, որը կոկորդում պետք է թեթեւ քերոց առաջացնի: Ավելի ճիշտ կլինի մեղրը գնել շուկայում, քանի որ այնտեղ հնարավոր է այն փորձել:

Հոտով եւ համով

Բնական մեղրն ունի ծաղկային բուրմունք: Արհեստական մեղրը կարող է առհասարակ հոտ չունենալ, կամ շատ ուժեղ լինի հոտը:

Գույնով

Պետք է խուսափել գնել ցայտուն սպիտակ գույնի մեղր, նման մեղրը վկայում է այն մասին, որ մեղուները շաքարային օշարակ են կերել:

Գարնան սկզբին շուկայում հայտնվում է մուգ գույնի մեղրը: Այդ գույնը հատուկ է հնդկաձավարի մեղրին: Սակայն լինում են դեպքեր, երբ անբարեխիղճ վաճառողները մուգ, անցած տարվա մեղրը ներկայացնում են թարմի փոխարեն:

Նման գույն կարելի է ստանալ, եթե հալեցնեք անցած տարվա մեղրը: Անհրաժեշտ է ուշադիր լինել հնդկաձավարի մեղր գնելու ժամանակ. ավելի ճիշտ կլինի այն գնել ծանոթ մեղվապահներից:

1 (1)

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝