Օգտակար խորհուրդներ. առանց ածխաջրերի դիետա ծույլերի համար

502e052354da6b362b659143331aa3e3

«Կեր եւ նիհարիր» կարգախոսով նիհարումը դարձել է իրական առանց ածխաջրերի դիետայի շնորհիվ: Մարզիկներն օգտվում են այդ միջոցից, երբ ցանկանում են ազատվել ճարպից, որպեսզի իրենց մկանները լինեն ավելի տպավորիչ: Նրանց համար, ովքեր շատ հեռու են սպորտից, սա միջոց է առանց որեւէ սահմանափակումների ազատվելու ավելորդ քաշից:

Առանց ածխաջրերի դիետայի հաջողությունը կայանում է նրանում, որ ճաշացանկը՝ հիմնված միայն սպիտակուցների եւ ճարպերի վրա, նվազեցնում է քաղցի զգացումը եւ գործի է դնում ճարպերի քայքայման մեխանիզմները: Հետեւել այդ ճաշացանկին բավականին հեշտ է, սակայն խիստ կարգով սնվել թույլատրվում է միայն մեկ շաբաթ, որպեսզի չվնասվեն երիկամը եւ լյարդը:

Թույլատրելի մթերք

Հավի, տավարի, հնդկահավի, ոչխարի միս ցանկացած տեսքով առանց սահմանափակումների:

Ցանկացած ձուկ եւ ծովամթերք:

Ձու, պանիր, կաթնաշոռ եւ կեֆիր՝ պարբերաբար:

Բանջարեղեն. վարունգ, կաղամբ, ծաղկակաղամբ, բողկ, նեխուր, հազար: Կարելի է օգտագործել նաեւ սունկ:

Մրգերից առավել օգտակար են բոլոր տեսակի ցիտրուսային մրգերը, ինչպես նաեւ խնձորը, երբեմն էլ դեղձը:

Ճարպի լրացուցիչ աղբյուր են համարվում հունական ընկույզը, արեւածաղկի եւ դդմի սերմերը:

Ըմպելիքներից թույլատրվում են թեյը, սուրճը, չրից եւ լոռամրգից պատրաստված հյութերը. այդ ամենն առանց շաքարավազի:

Օրգանիզմի բնական գործունեության համար թույլատրվում է քիչ քանակությամբ օգտագործել նաեւ հնդկացորեն, սիսեռ, վարսակ:

Արգելված մթերք

Ցանկացած տեսակի քաղցրավենիք, ներառյալ մեղր եւ քաղցր մրգեր:

Կիսաֆաբրիկատներ. երշիկ, արագ սնունդ:

Ալյուր պարունակող ցանկացած տեսակի ձավարեղեն եւ մթերք:

Կարտոֆիլ, գազար, ճակնդեղ, եգիպտացորեն:

Ալկոհոլ:

Առանց ածխաջրերի ճաշացանկը կազմվում է կոտորակային սնման սկզբունքով: Ափսեի մեջ պետք է լինի 300գր միս կամ ձուկ եւ 150գր թույլատրելի բանջարեղեն կամ կանաչի: Ցիտրուսը, ըմպելիքը կամ ընկույզը՝ որպես աղանդեր:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝