Կերակրի սոդայի օգտակար հատկությունները

103741048_soda

Կերակրի սոդան հզոր բաղադրիչ է, որը կարելի է օգտագործել հարբուխի, անգամ քաղցկեղի դեմ պայքարելու, ինչպես նաեւ բերանի խոռոչի հիգիենայի համար:

Այն օգտագործվում է մի շարք այլ հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝  փորլուծության, թթվայնության, ազոտի եւ խոցային հիվանդությունների դեպքում: Կերակրի սոդան մաշկը պահում է առողջ: Այն օգնում է հաղթահարել մրսածությունը:

Կերակրի սոդան պարունակում է նատրիում, որն օգնում  է կանխել երիկամներում քարերի գոյացումը եւ միզուղիների բորբոքումը:

Սոդան կարելի է խառնել ջրի հետ եւ խմել մկանների ցավը ծանր վարժանքներից հետո թեթեւացնելու համար: Կերակրի սոդան օգտագործում են նաեւ եղունգների սունկը եւ կեղտը վերացնելու համար: Դա շատ հեշտ է. անհրաժեշտ է մի քիչ կերակրի սոդա լցնել եղունգների  խոզանակի վրա եւ քսել եղունգներին:

Կարելի է օգտագործել նաեւ հետեւյալ խառնուրդը. 3 թեյի գդալ կերակրի սոդա, 1 թեյի գդալ աղ, անանուխի եթերային յուղ եւ մի քիչ ջուր: Թրջեք եղունգներն այդ խառնուրդի մեջ եւ 20 րոպե անց կզգաք փոփոխությունը:

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Աղբյուր՝ kastory.ru

Դիտվել է՝