Օգտակար խորհուրդներ. սոխի կլեպի օգտակար հատկությունները

1422634858_3333333333333333

Սոխի կլեպի բուժիչ հատկությունների մասին վաղուց է հայտնի, այն օգնում է ազատվել բազմաթիվ հիվանդություններից եւ բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վերականգնման վրա:

Մազերի համար

Սոխի կլեպից պատրաստված թուրմն օգնում է ամրացնել մազերը: Շատ կանայք սոխի կլեպն օգտագործում են մազերը ներկելու համար:

Բրոնխիտի ժամանակ

Սոխի կլեպից պատրաստված թուրմը շատ օգտակար է սուր բրոնխիտի եւ ուժեղ հազի դեպքում: Դրանից պատրաստում են նաեւ թրջոցներ: Մեկ բաժակ եռացրած ջրի մեջ լցնում են սոխի կլեպները, 15 րոպե թողնում եւ օգտագործում: Նման թրջոցներն օգտագործում են օրական 3 անգամ:

Երիկամների եւ միզուղիների հիվանդությունների ժամանակ

3 թեյի գդալ կլեպին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր: 30 րոպե անց դեղը պատրաստ է, օգտագործել օրական 3-4 անգամ մեկ ճաշի գդալ չափաբաժնով:

Ստոմատիտի ժամանակ

Այս տհաճ հիվանդության ժամանակ կարելի է բերանը ողողել սոխի կլեպից պատրաստված թուրմով:

Մաշկային հիվանդությունների ժամանակ

Գորտնուկի, սնկային հիվանդության, թեթեւ վնասվածքների ժամանակ կարելի է սոխի կլեպը խառնել վազելինի հետ եւ քսել վնասված տեղը, այդ խառնուրդն անհրաժեշտ է պահել սառնարանում:

Այտուցի եւ երակների լայնացման ժամանակ

Եթե մի քիչ մանրացված կլեպին խառնել 2 ճաշի գդալ զեյթունի բուսայուղ, թողնել 10 օր, ապա կստացվի հիանալի միջոց, որը կարելի է օգտագործել ոտքերը մերսելու համար:

Հարբուխի ժամանակ

Սոխի կլեպն օգտակար է նաեւ հարբուխի ժամանակ, բուժում է բոլոր տեսակի հարբուխները: 4 ճաշի գդալ մանրացված կլեպն անհրաժեշտ է լցնել եռացրած ջրի մեջ եւ շնչել գոլորշին:

Իմունիտետի ամրապնդման համար

Սոխի կլեպից պատրաստված թուրմը շատ օգտակար է օրգանիզմի իմունային համակարգի համար:

Սննդի գունավորում

Սոխի կլեպը ոչ միայն անվնաս է, այլ նաեւ օգտագործվում է որպես սննդային գունավորող միջոց: Այն օգտագործում են Սուրբ Զատիկի օրը ձվերը ներկելու համար դեռ հին ժամանակներից: Շատերը կլեպով գունավորում են նաեւ մսի արգանակը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝