Ի՞նչ է խոստանում մեզ հրե աքաղաղի տարին

unnamed

Ըստ արևելայն օրացույցի Հրե կապիկին փոխարինելու է գալիս կարմիր Հրե աքաղաղը, բոլորի համար բերելով բավականին շատ անակնկալներ` ինչպես լավ այնպես էլ ոչ այնքան:

Հրե աքաղաղի բնավորությունը

Հարկ է նշել, որ այս կենդանու բնավորությունը պարզերից չէ: Իհարկե, աքաղաղը ինքնավստահ է, հակված է ճոռոմախոսության, դատարկախոսության և եսասիրության, բայց նա պահպանողական է` այս բառի ամենալավ իմաստով: Նա հարգում է և հաշվի առնում սովորույթները, տարիքը, ընտանեկան չգրված օրենքները: Արևելյան օրացույցով 2017 թվականի խորհրդանիշն հանդիսացող այս կենդանին չի փայլում իր ինտելեկտուալ կարողություններով, սակայն դրանով հանդերձ նա այդքան էլ հիմար և միամիտ չէ: Նա շատ հեշտությամբ կարող է ղեկավարել ոչ հասարակ գործերը, եթե բոլոր ենթակաները պատրաստ են վստահել իր` հեղինակավոր էության կողմից արտահայտած կարծիքին:

Աքաղաղը հաջողությունների է հասնում ոչ հանուն փողի այլ հանուն վերջնական արդյունքի, սակայն փողը համարում է կարիերայի ոլորտում իր առաջընթացի մասին փաստող միջոց: Դրանից խուսափելու համար աքաղաղի տարում ծնված երեխաներին պետք է դաստիարակել որպես լիդեր-ջենտլմեն (լիդեր-լեդի), որպեսզի հետագայում նա շրջապատի վրա կարողանա թողնել անհրաժեշտ տպավորություն:

Ինչ է սպասվում մեզ աքաղաղի տարում

Հրե աքաղաղի տարին մեզ առաջին հերթին հնարավորություն կտա իրագործել մեր ծրագրերը: Շատերի համար նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական աճի համար, որոշները կհասնեն երջանկության երկրորդ կեսին գտնելու միջոցով, իսկ որոշները կկարողանան կազմակերպել իրենց երազանքի իրականացումը:

2017 թվականի տարերքը կլինի կրակը, որը խորհրդանշում է կարմիր գույնը, ուժ, եռանդ, էներգիա, շարժ, թարմացում և առաջնորդություն, որոնք համադրվելով տարվա ներկայացուցչի մաքրասեր վարքագծով, տարին կլցնեն մեծ հառանկարներով և կյանքի, ճակատագրի համար որոշիչ պահերով:

Դե ինչ, հուսանք մարդկային հնարավորություններից վեր տիեզերական ուժերը բարենպաստ պայմաններ կստեղծեն 2017 թվականի համար, որը բարենպաստ ազդեցություն կունենա աշխարհի, մասնավորապես, Հայաստանի համար:

syunikonline.am

Դիտվել է՝