
Հազի եւ բրոնխիտի դեմ պայքարելու ամենատարածված միջոցը թրջոցն է: Այն պատրաստում են ձեռքի տակ եղած միջոցներով եւ մթերքներով, որոնք կարող են երկար ժամանակ ապահովել տաքությունը:
Ջերմացնող թրջոցներ հաճախակի պատրաստում են կարտոֆիլով եւ մեղրով՝ օղու հետ: Սակայն մենք առաջարկում ենք եւս մեկ տարբերակ , որն ավելի արդյունավետ է: Պատրաստման եղանակը շատ հեշտ է եւ պահանջում է մի քանի րոպե:
Մեղրով եւ կոճապղպեղով կոմպրես
Բաղադրություն.
- Մեղր
- Ձիթապտղի յուղ
- Ալյուր
- Կոճապղպեղ
Պատրաստման եղանակը.
1,Խառնեք ալյուրը եւ մեղրը: Խառնուրդը պետք է լինի թանձր եւ չպետք է կպչի ձեռքերին: Ավելացրեք կոճապղպեղը:
2,Ավելացրեք մի քիչ ձիթայուղ
3,Գրտնակեք այդ զանգվածը
4,Ստացված զանգվածը դրեք Ձեր կրծքին կամ թիկունքին
Մեծահասակները կոմպրեսը կարող են թողնել ամբողջ գիշեր, երեխաները՝ մի քանի ժամ:
Ոչ մի դեպքում չի կարելի թրջոց դնել մարմնի բարձր ջերմաստիճանի առկայության դեպքում:
Այս կոմպրեսը հարմար է եւ տաք. հիվանդը չի քրտնի, իսկ հազն արագ կանցնի:
Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան