Սուրբ Ծննդյան տոնակատարության գերմանական ավանդույթները

15682858_1034473816681225_2135507388_n

Գերմանիայում Սուրբ Ծննդին նախորդող ժամանակաշրջանը համարվում է ընտանեկան տոն, որը  բոլորը ցանկանում են անցկացնել բարեկամների և հարազատների հետ։ Այդ իսկ պատճառով մարդիկ մեկնում են այլ քաղաքներ եւ գյուղեր ծնողների, քույրերի, եղբայրների հետ տոնը մեկտեղ նշելու համար։

Տոնական տրամադրությունը սկսվում է արդեն նոյեմբերի 22-ից, երբ բացվում են սուրբծննդյան տոնավաճառները։ Դրանք համարվում են տարվա տվյալ ժամանակահատվածի ամենահայտնի և հետաքրքիր ժամանցային վայրերը։

Գերմանական քաղաքներում յուրաքանչյուր խանութ, պուրակ, այգի համապատասխան տոնական տեսք է ստանում։ Շատերն աշխատանքից հետո գնում են շրջելու և մեկ գավաթ գլյուհվայն ( Glühwein ) խմելու՝ հատուկ ալկոհոլային խմիչք Ս.Ծննդի ժամանակաշրջանի համար։ Տոնավաճառներում նաև կարելի է տաք ուտեստներ գնել, ըմպելիքներ, զանազան հուշանվերներ, նույնիսկ հագուստ և սպասք։ Մեծ քաղաքներում տոնավաճառները գտնվում են գրեթե բոլոր հրապարակներում, իսկ փոքրիկ քաղաքներում՝ կենտրոնական հրապարակում։

Դեկտեմբերի 24-ին փողոցները սկսում են դատարկվել, մարդիկ տներում պատրաստում են համեղ կերակրատեսակներ և ընտանիքով հավաքվելով նշում են Ս. Ծննդյան նախօրեն (Heiliger Abend )։ Դեկտեմբերի 25-ին երեխաները ստանում են իրենց նվերները։

Ներկայացնում ենք հատուկ ԳԱԼԱ-ի համար Դրեզդենում բնակվող լուսանկարիչ Եկատերինա Կուզնեցովայի պատրաստած լուսանկարները։

15722433_1034473790014561_1346282977_n

15713119_1034473796681227_1257373628_n
15722532_1034473786681228_236071277_n 15722624_1034473810014559_871203798_n 15722840_1034473800014560_694204955_n 15723961_1034473806681226_1910517291_n 15730935_1034473813347892_663262089_n 15730965_1034473803347893_1349954838_n 15731061_1034473793347894_690003293_n

Դիտվել է՝