Գլխուղեղի անոթների բուժման հինգ լավագույն ժողովրդական միջոց

4292064-2chesnochno-limonnaya-nastoyka-dlya-chistki-sosudov-mozga

Առողջությունն անգին նվեր է, որի մասին պետք է հոգ տանել:  Որպեսզի ունենաք լավ հիշողություն եւ պարզ միտք, անհրաժեշտ է հոգ տանել ուղեղի անոթների մասին: Տարիքի հետ դրանց վրա կուտակվում են վնասակար նյութեր, վատանում է արյան շրջանառությունը, եւ ուղեղի աշխատանքը խաթարվում է:

Հիվանդանոցներում իրականացնում են անոթների դեղամիջոցային մաքրում, սակայն կան նաեւ ժողովրդական միջոցներ, որոնք նույնպես կարող են լուծել այդ խնդիրը:

Դեղաբույսերի թուրմ գլխուղեղի անոթների մաքրման համար

Շնորհիվ այդ թուրմի անոթները դառնում են ավելի առաձգական, վերանում է գլխապտույտն ու ականջների աղմուկը, լավանում է նյութափոխանակությունը, օրգանիզմը մաքրվում է:

Մանրացնել եւ խառնել 100 գր երիցուկը, հիպերիկը (зверобой), անթառամը, կեչու բողբոջները: 500մլ եռացրած ջրին ավելացնել մեկ թեյի գդալ այդ խառնուրդից, թրմել 20 րոպե եւ քամել: Երեկոյան քնելուց առաջ թուրմի կեսը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր եւ մեկ կաթիլ դափնու ձեթ: Դրանից հետո չի կարելի ոչինչ ուտել եւ խմել:

Առավոտյան թուրմի մյուս մասը տաքացրեք գոլորշու վրա, ոչ մի դեպքում չեռացնել, կրկին ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր եւ մեկ կաթիլ դափնու ձեթ, խմեք նախաճաշից 20 րոպե առաջ: Օգտագործեք այդ թուրմն ամեն օր եւ 1-1,5 ամսից կնկատեք արդյունքը:

Եվս մեկ հիանալի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել գլխուղեղի անոթները, դա սոճիի փշերով պատրաստված բաղադրատոմսն է: Սոճին բուժում է բազմաթիվ հիվանդություններ՝ երիկամի հիվանդություն, սիրտ-թոքային անբավարարություն եւ շատ այլ հիվանդություններ:

Գլխուղեղի անոթների վերականգնման բաղադրատոմս

Խառնել 5 ճաշի գդալ մանրացված սոճին, 2 ճաշի գդալ մանրացված մասուրը, 2 ճաշի գդալ սոխի կճեպ: Այդ խառնուրդից մեկ բաժակ լցնել 1 լ ջրին եւ եփել: Փաթաթելով տաք շորով՝ թողնել թրմի ամբողջ գիշեր եւ օգտագործել ջրի փոխարեն 0,5-1լ օրվա ընթացքում: Օրական չափաբաժինը կարելի է շատացնել: Շատ հաճելի է խմել այդ թուրմը:

Ձմռանը հեշտ է ձեռք բերել սոճի: Ինսուլտի դեպքում այդ թուրմի հետ կարելի է օրական երկու կիտրոն օգտագործել: Մաքրել կիտրոնի կեղեւը, մանր-մանր կտրատել, ավելացնել թուրմն ու խմել: Ցանկալի է խմել ուտելուց մեկ ժամ առաջ կամ հետո: Կիտրոնն օգտագործել երկու շաբաթ, ծանր դեպքերում կարելի է 3 շաբաթ, այնուհետեւ 2-3 շաբաթ դադար տալ եւ նորից կրկնել:

Անոթների մաքրում ընկույզի, մանդարինի եւ չամիչի օգնությամբ

Ամենից առաջ անհրաժեշտ է անել պարբերաբար եւ երկարաժամկետ: Ամեն առավոտ անհրաժեշտ է ուտել մեկ մանդարին, մի բուռ չամիչ եւ 3 հատ ընկույզ: Նման հերթականությամբ: Ուտել միայն նշված քանակությամբ: Ուտելուց հետո անհրաժեշտ է 20 րոպե ոչինչ չուտել ու չխմել: Ավելի լավ կլինի, եթե երեք ամիս կատարեք այդ գործողությունը:

Գլխուղեղի անոթների մաքրումը սխտորի օգնությամբ

Վերցնել մեկ կտոր սխտոր, ճզմել, վրան ավելացնել մեկ բաժակ առանց մշակման արեւածաղկի ձեթ: Դնել սառնարանի ներքեւում: Հաջորդ օրը հանել մեկ կիտրոնի հյութը, այնուհետեւ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութին խառնել մեկ թեյի գդալ սխտորի թուրմը: Օգտագործել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1-3 ամիս է:

«Կյանքի էլիքսիր»

Վերցնել հավասար քանակությամբ մեղր, զեյթունի ձեթ եւ կիտրոնի հյութ (1:1:1): Խառնել այդ ամենը եւ օգտագործել առավոտյան մեկ թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ: Հիանալիորեն մաքրում է անոթները, անցկացնում գլխացավը եւ կարգավորում ընդհանուր վիճակը:

Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է առողջ կենսակերպ վարել. ճիշտ սնվել, կատարել անհրաժեշտ ֆիզիկական վարժություններ:

Աղբյուր՝  mirkrasoty.life

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝