Օգտակար խորհուրդներ. հիշողության, տեսողության եւ նյութափոխանակության բարելավում

image

Այս օշարակը կօգնի ազատվել օրգանիզմի ճարպերից եւ ջրերից, շատ արդյունավետ կլինի, եթե համատեղեք ֆիզիկական վարժությունների հետ:

Բացի դրանից, այս ըմպելիքն օգտագործելու դեպքում ուղեղի աշխատանքը կբարելավվի, հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը կլավանան: Առանցքային բաղադրամասը թարմ ծովաբողկն է, որը հարուստ է С վիտամինով, կալիումով, В1, В2, В6 վիտամիններով, երկաթով, մագնեզիումով եւ ֆոսֆորով, արագացնում է նյութափոխանակությունը:

Օշարակ՝ հիշողությունը, տեսողությունը եւ լսողությունը բարելավելու եւ ճարպերից ազատվելու համար.

Բաղադրություն

125 գր ծովաբողկ

4 կիտրոն

3 ճաշի գդալ մեղր

2 ճաշի գդալ դարչին

2 սմ լայնությամբ մեկ կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

Ծովաբողկը եւ կոճապղպեղը հարել, կիտրոնի հյութն ավելացնել վրան, խառնել 2-3 րոպե, ավելացնել մեղրն ու դարչինը: Խառնել այնքան ժամանակ, մինչեւ օշարակը պատրաստ լինի:

Ինչպես օգտագործել

Անհրաժեշտ է օգտագործել օրական 2 անգամ, մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ: Օգտագործեք 3 շաբաթ: Այնուհետեւ պետք է դադարեցնել մի քանի օր: Արդյունքները հիանալի կլինեն:

Եւս մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կիրառելուց հետո կլավանա Ձեր հիշողությունն ու ուղեղի աշխատանքը:

Հազրեվարդ (խնկունի)- առաջին եւ ամենաուժեղ բնական միջոցը հիշողությունն ու կենտրոնացումը կարգավորելու համար: Նրա բաղադրամասերն օգնում են բարելավել ուղեղի աշխատանքը:

Ճակնդեղ- բանջարեղեն, որը հարուստ է բնական նիտրատներով, կարգավորում է արյան հոսքը դեպի ուղեղ եւ օրգանիզմ:

Ձու – դա կարող եք ընդգրկել ամենօրյա սննդակարգ հիշողությունը բարելավելու համար: Ձվի դեղնուցը պարունակում է  նյութեր, որոնք օգտակար են ուղեղի աշխատանքի համար:

Ձուկ – Սարդինան, սաղմոնը, ձողաձուկը ձկնատեսակներ են, որոնք հարուստ են օմեգա-3-ով, որն օգտակար է ուղեղի աշխատանքի համար:

Ավոկադո – նպաստում է արյան հոսքին դեպի ուղեղ:

Լոռամիրգ – այս հյութալի միրգը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պաշտպանել ուղեղն օքսիդատիվ վնասումից:

Սոխ- ներառելով սոխը սննդակարգ՝ կբարելավեք հիշողությունը:

Ձավարեղեն- ձավարեղենում առկա ածխաջրերը եւ օմեգա-3-ն օգտակար են ուղեղի զարգացման համար:

Լոլիկ- շատ ուժեղ հակաօքսիդանտ է, լիկոպինն ուղեղը պաշտպանում է վնասվածքներից:

Կանաչ թեյ- ունակ է լավացնել հիշողությունը եւ բարելավել ուղեղի աշխատանքը: Օրական 2-3 բաժակ կանաչ թեյը կօգնի բարելավել կենտրոնացման եւ ճանաչողական գործառույթը:

Սեւ շոկոլադ – դրա մեջ եղած հակաօքսիդանտները եւ կոֆեինն օգնում է բարելավել հիշողությոնը, ինչպես նաեւ բարձրացնել կենտրոնացումը:

Քրքում – օգնում է բարելավել հիշողությունն ու կանխել բորբոքային պրոցեսները:

Խնձոր – այն մրգերից է, որոնք օգնում են պահպանել լավ տեսքը, ինչպես նաեւ բարելավել հիշողությունը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝