Օգտակար խորհուրդներ. ինչպես ազատվել հոդացավերից

fullsize

Քրոնիկ ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներից ու հիվանդություններից. ամենատարածվածը համարվում է արթրիտը՝ հոդերի բորբոքումը:

Արթրիտով հիվանդ մարդկանց մոտ խաթարվում է առօրյա կյանքը, այդ պատճառով նրանք օգտագործում են բազմատեսակ բուժիչ միջոցներ, որպեսզի թեթեւացնեն ցավերը:

Ձեզ ենք ներկայացնում եւս մեկ արդյունավետ խառնուրդ, որը կմեղմի հոդերի ցավը, ինչպես նաեւ կպայքարի բորբոքման դեմ:

Անհրաժեշտ է խառնել ընդամենը երկու տեսակի յուղ եւ այդ համադրությունը քսել մաշկին: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուղի որակին եւ մաքրությանը, քանի որ դա ուղղակիորեն ազդում է բուժման արդյունքի վրա:

Կարելի է խառնել 2-3 կաթիլ «Deep Blue» եթերային յուղն ու կոկոսի յուղի մի քանի կաթիլը եւ այդ խառնուրդը քսել ցավող տեղը:

Այդ գործողությունն անհրաժեշտ է իրականացնել քնելուց անմիջապես առաջ եւ առավոտյան արդեն կզգաք այդ խառնուրդի ազդեցությունը:

Ընդամենը 5 օր օգտագործելուց հետո հոդացավը 97 տոկոսով կանցնի:

Խառնուրդն օգտագործելուց առաջ պետք է ջրիկացնել, մանավանդ եթե ունեք զգայուն մաշկ, ինչպես նաեւ խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ. ՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝