Արմավի օգտակար հատկությունները

finkiupp-2

Արմավը համարվում է ամենաօգտակար սննդամթերքներից մեկը եւ պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք բուժում են առողջական տարբեր խնդիրներ, այդ թվում՝ խոլեստերինի բարձր մակարդակը, հիպերտոնիան եւ ինֆարկտը:

Շնորհիվ օգտակար նյութերի՝ արմավը կարող է զերծ պահել մի շարք  հիվանդություններից, այդ թվում.

Պաշտպանում է սրտամկանի ինֆարկտից

Արմավը կալիումի հարուստ աղբյուր է, որը համարվում է կարեւոր հանքանյութ ինսուլտների կանխման համար եւ օգնում է նյարդային համակարգի առողջ աշխատանքին:

Կարգավորում է խոլեստերինի մակարդակը

Արմավը մաքրում է արյունատար անոթները եւ կանխում թրոմբների առաջացումը: Այդպիսով, այդ պտուղը կարգավորում է խոլեստերինի մակարդակը:

Կարգավորում է արյան ճնշումը
Շնորհիվ նատրիումի եւ կալիումի բարձր քանակի՝ մարդիկ, ովքեր ունեն բարձր զարկերակային ճնշում, պետք է հաճախ օգտագործեն արմավ: 5-6 արմավը պարունակում է 80գր մագնեզիում, որն անհրաժեշտ է արյան ճիշտ հոսքի եւ անոթներում տարածվելու համար:

Առողջ սիրտ ունենալու համար գիշերը թրջեք ջրի մեջ արմավը, առավոտյան հանեք կուտը, ավելացրեք որեւէ կոկտեյլի մեջ կամ այդպես կերեք:

Կանխում է փորլուծությունը

Արմավի մեջ եղած կալիումը կանխում է լուծը եւ կարգավորում է ստամոքսի եւ աղիքային ֆլորան:

Կանխում է սակավարյունությունը

Երկաթը համարվում է շատ օգտակար  երեխաների եւ հղիների մոտ առաջացած սակավարյունության ժամանակ: 100գր արմավը պարունակում է 0,9 մգ երկաթ, ինչը կազմում է օրական չափաբաժնի 11 տոկոսը: Երկաթը նպաստում  է թթվածնի  հոսքին արյան միջոցով եւ դրական ազդեցություն է ունենում հեմոգլոբինի եւ էրիտրոցիտների վրա:

Բուժում է փորկապությունը

Արմավը բուժում է փորկապությունը: Ընդամենը գիշերը թրջեք արմավը ջրի մեջ եւ կերեք առավոտյան:

Օգնում է նիհարել

Դատարկ ստամոքսին արմավ ուտելը կանխում է քաշի ավելացումը եւ քանի որ չի պարունակում խոլեստերին, կարող է օգնել վերահսկել քաշը: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ արմավը պարունակում է շաքարի մեծ քանակություն, այդ պատճառով չի կարելի այն ուտել չափից շատ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝