Օգտակար խորհուրդներ. կարմիր կաղամբի բուժիչ հատկությունները

4

Ջերմաստիճանի նվազումն անմիջապես ազդում է ցածր իմունիտետ ունեցող մարդկանց առողջության վրա: Թեթեւ ցրտի դեպքում էլ նկատվում են հարբուխի նշաններ, ընդհանուր թուլություն եւ քնկոտություն: Օրգանիզմն ինքն է հուշում, որ իրեն անհրաժեշտ է աջակցություն հավասարակշռված սննդի տեսքով՝ ներառյալ շատ վիտամիններով բանջարեղեն եւ միրգ:

Բնությունն անձամբ հոգ է տարել մեր առողջության մասին այդ ժամանակաշրջանում, չէ որ հենց այդ շրջանում առկա է խնձորը, դդումը եւ կարմիր կաղամբը, որն ավելի շատ է օգտակար, քան սպիտակ կաղամբը:

Կարմիր կաղամբը պարունակում է անտոցիաններ, որոնք բանջարեղենին տալիս են այդ հաճելի գույնը, իսկ մեր օրգանիզմին տալիս անգնահատելի օգուտ: Բացի դրանից, կարմիր կաղամբի քիմիական բաղադրությունը վիտամինների եւ հանքանյութերի հավաքածու է, առանց որի հնարավոր չէ հաղթահարել ձմեռը:

Կարմիր կաղամբի օգտակարությունը.

Կարմիր կաղամբն անհրաժեշտ է ներառել այն մարդկանց ամենօրյա սննդակարգի մեջ, ովքեր տառապում են հիպերտոնիայով, այն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաեւ ամրապնդել անոթները եւ դարձնել դրանք ավելի առաձգական:

Կաղամբի տերեւներն ունակ են բուժել վերքերը, այրվածքները, թրջոցների տեսքով անցկացնում է գլխացավը: Կարմիր կաղամբի հյութը մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից, պաշտպանում լյարդը:

Դանիացի գիտնականները եզրակացրել են, որ կարմիր կաղամբի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ֆիտոնցիդները, որոնք կան կարմիր կաղամբի մեջ, հնուց հայտնի են որպես տուբերկուլյուզի բակտերիաների դեմ պայքարող միջոց: Դեռեւս Հին Հռոմում այդ բանջարեղենի հյութն օգտագործել են թոքային հիվանդությունների բուժման համար:

Կաղամբի հյութն օգտակար է նաեւ եղունգների ամրացման համար:

Այդ հյութն օգնում է նաեւ նիհարել, արագացնում է նյութափոխանակությունը եւ կարգավորում մարսողությունը:

Ըմպելիք կարմիր կաղամբից.

Բաղադրություն՝

300գ կարմիր կաղամբ

1 կանաչ խնձոր

Մեկ փունջ թարմ ռեհան

Մեկ փունջ թարմ անանուխ

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրամասերը լավ լվանալ, կտրատել, այնուհետեւ հարել մինչեւ համասեռ զանգված ստանալը: Օգտագործել ուտելուց առաջ՝ օրական 1-2 անգամ (մեկ բաժակ):

Կարմիր կաղամբը բարձրացնում է իմունիտետը, հաղորդում թարմություն, մազերը եւ եղունգները դարձնում խնամված, ինչպես նաեւ օգնում է նիհարել:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝