Բուժման նոր մեթոդ. ջրաբուժություն

022000-99

Ներկայումս Ճապոնիան կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Ճապոնացիներն առաջարկել են բժշկության նոր մեթոդ: Ո՞րն է դրա էությունը: Դա ամենապարզ մեթոդն է, որը երբեւէ լսել եք:

Պարզապես սկսեք ամեն առավոտ ջուր խմել, այն պահին, երբ արթնանում եք: Այն հաստատվել է գիտականորեն: Մեր առօրյա կյանքում պարբերաբար ջրի օգտագործումը կարող է բուժել մի շարք լուրջ հիվանդություններ:

Դատարկ ստամոքսին ջուր խմեք

Դա 100 տոկոսանոց արդյունավետ բուժում է: Երբ արթնանում եք, նախքան ատամները լվանալը անհրաժեշտ է խմել 160 մլ տարողությամբ չորս բաժակ ջուր:

Դրանից հետո կարող եք մաքրել ատամները, հաջորդ 45 րոպեի ընթացքում չպետք է ուտել ոչինչ: Դրանից հետո կարող եք անցնել բնականոն կյանքին:

Սակայն յուրաքանչյուր անգամ սնունդ ուտելուց հետո անհրաժեշտ է ոչինչ չուտել եւս երկու ժամ: Եթե դուք իսկապես հիվանդ եք կամ չեք կարող խմել այդ քանակությամբ ջուր, դուք կարող եք սկսել մեկ բաժակից եւ աստիճանաբար դարձնել չորս բաժակ:

Այդ մեթոդը կապահովի օրգանիզմի էներգիան եւ կօգնի ազատվել այն հիվանդությունից, որն անհանգստացնում է:

Կան մի շարք հիվանդություններ, որոնցից ազատվելու համար անհրաժեշտ է որոշակի օրեր կիրառել այդ մեթոդը:

Փորկապություն – 10 օր

Գաստրիտ – 10 օր

Արյան բարձր ճնշում – 30 օր

Շաքարային դիաբետ- 30 օր

Տուբերկուլյուզ – 90 օր

Եվ ոչ միայն հիվանդություններից ազատվելու համար, այս մեթոդը կօգնի առողջ մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Եթե դուք ունեք արտրիտ, ապա բուժման այս մեթոդը կարելի է կիրառել երեք փուլով. մեկ շաբաթ, այնուհետեւ մեկ շաբաթ դադար տալ եւ կրկին մեկ շաբաթ, եւ այդպես շարունակ:

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝