Ատամները վնասելու 15 միջոց

387892345a

Ատամի էմալը մարմնի ամենապինդ մասն է: Սակայն դա նույնպես կարելի է քայքայել: Ձեզ ենք ներկայացնում վնասակար խորհուրդների ցանկ նրանց համար, ովքեր ամեն դեպքում ցանկանում են պահպանել իրենց ատամներն առողջ ու անվնաս:

Չլվանալ ատամները յուրաքանչյուր ճաշից հետո

Իրականում ատամները պետք է լվանալ օրական երեք անգամ՝ նախաճաշից, ճաշից եւ ընթրիքից հետո: Սակայն դա շատ հաճախ պետք չէ անել, հակառակ դեպքում «կմաքրեք» ատամի էմալը, որը քայքայվում է թթվային միջավայրում, որն առաջանում է բերանում սնունդ ընդունելուց հետո: Պետք է ուտելուց հետո անցնի առնվազն կես ժամ, հետո միայն լվանալ ատամները:

Մոռանալ ատամի թելի մասին

Ատամի թելը լրացուցիչ ամրացնում է լնդերը: Եթե լնդերը սկսում են արնահոսել այն օգտագործելուց հետո, դա հիվանդության ցուցիչ է, ինչպես, օրինակ, գինգիվիտը: Դիմեք բժշկի:

Բաց թողնել ատամնաբույժի այցելությունները

Խորհուրդ է տրվում այցելել ատամնաբույժի վեց ամիսը մեկ անգամ, սակայն քչերն են հետեւում այդ խորհրդին: Իսկ այդ ընթացքում առաջանում են ատամնաքարեր, որոնք քայքայում են ատամի էմալը:

Օգտագործել ատամները որպես գործիք

Սառույց կամ կոնֆետ կծելուց ատամները կարող են տեղաշարժվել: Եթե հաճախ եք հայտնվում նման իրավիճակում, ապա հետներդ ունեցեք բացիչ կամ փոքրիկ մկրատ:

Հարված ստանալ ատամներին

Իհարկե, խուլիգաններից ոչ ոք երաշխավորված չէ, սակայն նրանց ամեն օր չէ, որ հանդիպում ենք: Սակայն նրանք, ովքեր զբաղվում են ուժային մարզաձեւերով, հաճախ են բախվում նման խնդրի հետ: Բռնցքամարտիներին խորհուրդ է տրվում պաշտպանվել մարզումների ժամանակ:

Ատամները կրճտացնել

Ատամները կրճտացնելու սովորությունը վնասում է էմալը: Դա կարող է հանգեցնել ատամների քայքայման:

Չարաշահել գազավորված ըմպելիքների եւ մրգային հյութերի օգտագործումը

Բոլոր գազավորված ըմպելիքները պարունակում են թթու, ինչը կործանարար ազդեցություն է ունենում ատամների վրա: Խանութներում առկա մրգային հյութերում շաքարավազը չափից շատ է: Ավելի լավ է ջուր խմեք. պահպանեք ատամները եւ նիհարեք:

Շատ գինի, սուրճ կամ թեյ խմել

Այս ըմպելիքները գույն են տալիս ատամներին: Գունավորված ատամների մակերեւույթը մանրէների բազմացման համար հիանալի միջավայր է, ինչի հետեւանքով կարող են առաջանալ բերանի խոռոչի բազմաթիվ հիվանդություններ եւ ինֆեկցիաներ:

Հաճախակի սպիտակեցնել

Սպիտակեցնող ատամի մածուկի մշտական օգտագործումը գրգռում է լնդերը եւ վնասում էմալը: Ատամների սպիտակեցման հետ կապված հարցերով պետք է դիմել ատամնաբույժի:

Խմել չզտված ջուր

Սովորաբար շշով ջրում չկա կամ գրեթե չկա ֆտորիդ: Միեւնույն ժամանակ այն արդյունավետորեն կանխում է կարիեսի առաջացումը: Կան հատուկ ֆտորով հավելանյութեր, որոնք կարելի է օգտագործել, եթե հնարավորություն չկա ջուրը ֆտորացնելու:

Լեզվի վրա փիրսինգ անել

Пирсинг языка

Լեզվի վրա անցկացրած օղը կարող է քայքայել ատամները: Եթե դուք արդեն արել եք նման քայլ, ապա աշխատեք չխաղալ օղի հետ կամ չզարկել ատամներին:

Հիվանդանալ բուլիմիայով

Բուլիմիան սննդային վարքագծի հոգեբանական խանգարումն է, որն ուղեկցվում է շատակերությամբ: Բուլիմիայի ժամանակ մարդն ուտում է եւ չի կշտանում: Դա հանգեցնում է մեծ քանակության ստամոքսահյութի արտադրման, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում ատամների վրա:

Թմրանյութերի չարաշահում

Շատ թմրանյութերը բացասական ազդեցություն են ունենում բերանի խոռոչի վրա, օրինակ մետամֆետամինը կամ դեզոմորֆինը: Այդ թմրադեղերը ոչ միայն հանգեցնում են նրան, որ մարդը դադարում է հոգալ իր մասին, այլ նաեւ բնական կերպով քայքայում են գլխուղեղը:

Օգտագործել որոշ հորմոնալ դեղեր

Որոշ հակաբեղմնավորիչները, որոնք կանանց մոտ հանգեցնում են հորմոնալ հավասարակշռության փոփոխության, կարող են վնասել լնդերը: Բացի դրանից, այդ դեղերից շատերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, որը վնասակար է ատամներին:

Ծխել

Курение

Ծխելու հետեւանքով ատամների վրա առաջացած բծերն ատամներն ավելի զգայուն են դարձնում բակտերիաների նկատմամբ: Բացի այդ, ծխախոտն առաջացնում է նաեւ լնդերի տարբեր հիվանդություններ:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝